24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՕՐՕ-ն այն ուժը չէ, որի շնչառությունն իշխանությունները զգան իրենց թիկունքում. ՀՀԿ պատգամավորը`Սամվել Բաբայանից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու Խոսրով Հարությունյանը նախընտրական պայքարը ընդհանուր առմամբ գնահատում է նորմալ: «Կուսակցություններն ունեն հնարավորություն ազատ, անարգել, հանրության հետ շփվելով ներկայացնել հանրային կյանքի կազմակերպման սեփական ընկալումները, պատկերացումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Անդրադառնալով Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աջակից Սամվել Բաբայանի ձերբակալությանը` նա շեշտեց, որ սա դաշինքի հետ կապելով՝ ՕՐՕ-ն փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել:

«Բոլոր հարցումերը ցույց են տալիս, որ ՕՐՕ-ն այն ուժը չէ, որի շնչառությունն իշխանությունները զգան իրենց թիկունքում: Ես չեմ կարծում, որ այն, ինչ տեղի է ունենում, աղերս ունի ՕՐՕ-ի հետ, թեև ՕՐՕ-ն ակնհայտորեն փորձում է այն վերագրելով իրեն՝ հավելյալ դիվիդենտներ շահել»:

Ըստ նրա` զենիթահրռիթային համալիրը անօրինական ճանապարհով Հայաստան բերելը լուրջ մտահոգվելու առիթ է տալիս, ինչի համար էլ հենց մեղադրում են Սամվել Բաբայանին:

«Ենթարդել, որ այն մտնում է Հայաստան, որպեսզի ծառայի մեր զինված ուժերին, նույնիսկ ծայրահեղ վառ երևակայության արդյունքում անհնար է, որովհետև դա կարվեր շատ օրինական ճանապարհով: Որքանով են այդ անձերը կապված այս գործին, նախաքննությունը ցույց կտա», – հավելեց նա:

Պատգամավորն ասաց, որ հետընտրական զարգացումները չեն բացառվում, սակայն դրանց պատճառը ոչ թե ընտրակեղծիքներ կլինեն, քանի որ դրանք բացառված են, այլ այն, որ ընդդիմությունը նման կերպ կփորձի արդարացնել ինքն իրեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ