25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չի կարելի այդքան մանրախնդիր լինել` հայ, հաաաայ. օրորոցային վրեժ են լուծելու

«Իսանն ո՞ւրդից կէղնի.: Սեյրան Օհանյանը  գյումրվա բարբառով, Րաֆֆին`  հիշեցնելով  ընդդիմադիր քաղաքի կեցվածքը,  համոզում են գյումրեցիներին:  Գյումրիի Թատերական հրապարակում նախօրեին ընտրողների հետ հանդիպեցին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները: Հանդիպման ժամանակ ներկայացվեց դաշինքի նախընտրական ծրագիրը: Ներկաները նախ ներողություն խնդրեցին գյումրեցիներից`Վարդան Օսկանյանի և Արմեն Մարտիրոսյանի բացակայության համար: Նրանք գնացել էին Արթուր Սարգսյանի հոգեհանգստի կարգին մասնակցելու համար:

Կարևորվեց նաև ՕՐՕ- յի թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի նախընտրական կարգախոսը՝ «Ձեր ձայնը մեզ, իշխանությունը՝ Ձեզ»: Դաշինքի ծրագիրն ավելի մանրամասն ներկայացրեցին Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սեյրան Օհանյանը: «ՕՐՕ-ն օրորոցային վրեժ է լուծելու: Սա վերաբերում է միանվագ նպաստներին, ինչը հնարավորություն կտա երեխայի ծնունդից հետո նպաստների միջոցով գոնե մասամբ լուծել այն խնդիրները, որոնք ունենում են ընտանիքները»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Ապա անդրադարձավ նրան, որ պետք է  գյումրեցիների օրինակով վարակվել, սեփական ընտրությունը կատարել` անկախ ամեն ինչից: Ինչպես նաև  նշել, որ <<Իսանն ուրդից կէղնի, ….. հենց գյումրեցիների ստեղծագործ ներուժը պետք է օգտագործել ու իշխանությունը  տալ ստեղծագործ մարդկանց>>, ասաց Սեյրան Օհանյանը:

 «Ես Հայաստան վերադարձա Արցախյան շարժման ազատամարտին զուգահեռ մեծ աղետի՝ երկրաշարժի օրերին։ Փաստորեն, դուք հրավիրեցիք իմ վերադարձը հայրենի երկիր և երկրաշարժից մի քանի օր անց մորս՝ Վարդիթերի հետ, Գյումրիում էի, փլատակների մոտ՝ խարույկների գիշերային սգով կիսելով ձեր ցավը, որ դուք տարաք և տանում եք թասիբով», – ասաց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Գյումրին, Շիրակը, ողջ Հայաստանն իր ցավը, իր պայքարը, իր վերքը և իր սխրանքը տանում է թասիբով։ Այս տարիների ընթացքում մենք դարձել ենք ընտանիքի անդամ, իրար հարազատ, կիսել ենք հաց և հույս, ուրախություն, հուսախաբություն և նորից պայքարի ոգի»,-հավելել է Հովհաննիսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ