29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու հենց Սամվել Բաբայանը (տեսանյութ)

Henaran.am-ի հետ զրույցում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնում է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը, դրա պատճառներին:

-Պարո´ն Մարտիրոսյան, Դուք, որպես «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցի, ի՞նչ պատճառ եք տեսնում դաշինքի աջակից Սամվել Բաբայանի ձերբակալության հիմքում:

-Բացառապես քաղաքական ենթատեքստ եմ տեսնում, որովհետև, ըստ էության, շատ գնաց. տեղի ունեցավ բռնություն մեր նկատմամբ, ապօրինի հրազենի կիրառմամբ, ընդ որում, փոխոստիկանապետի հարազատներն էին: Դրանից հետո Սամվել Բաբայանի կոշտ խոսքը, որ պատասխան կարող է լինելու, ըստ էության, շարունակվեց արդեն իշխանությունների կողմից ապատեղեկատվության տարածմամբ, որ նախատեսվում է «Սասնա ծռեր-2», որ դրա հետևում կանգնած է Սամվել Բաբայանը, որ նա փորձում է ինչ-որ քայլեր կատարել, և դրանից հետո հայտնվեց «Իգլա» տեսակի հրթիռազենիթային զենքը, և ակնհայտրեն, «Իգլան» այստեղ պատից կախված ցախավելի կրակոցն էր, բայց իրականության մեջ հետագիծն այն է, որ Սամվել Բաբայանը 2 առումով իշխանություններին շատ մեծ խոչընդոտ էր:

Որո՞նք են դրանք:

-Առաջինն այն էր, որ նա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիիրն էր, աջակիցն էր, ազատամարտիկների հետ միասին աջակցում էր մեր դաշինքին, և ակնհայտ է, որ լինելով մեծ ավանդ ունեցող անձնավորություն Արցախի ազատագրման գործում, պատերազմի հաղթանակների մեջ, ինքն ուներ ծանրակշիռ խոսքը, պարզ է ուներ բավական լայն կապեր, և դրանք օգտագործելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համար խանգարում էր իշխանություններին: Դա մեկ ասպեկտ: Երկրորդը` ինքը և իր ազատամարտիկ ընկերները, բնականաբար, դեմ են ազատագրված տարածքների վերադարձին, ընդհանրապես Արցախի հետ կապված կոշտ դիրքորոշում ունեն, իսկ իշխանությունները պատրաստ են միակողմանի զիջումների գնալ, և քանի որ տեսնում ենք, որ նաև դաշտում էլ աջակիցներ կան իշխանություններին, վերջիններս հենց այդ հարցի շրջանակում ևս փորձեցին մեկուսացնել:

Տեսեք Վրաստանն էլ երեկ հայտարարեց, որ իր տարածքով զենք չի անցել, և մի ամբողջ պետություն չէր կարելի այդպիսի անլիարժեքության մեջ մեղադրել, ի՞նչ է նշանակում 2 մաքսակետով անցնի զենքը: Զենքի փաստն ընդամենը սպիտակ թելերով կարված է, որովհետև Սամվել Բաբայանն այդքան պարզունակ մտածելակերպի տեր անձ չէ, հակառակը շատ բարդ մտածելակերպ ունի, շատ ճկուն մտածողություն ունի, և ինքը հասկանում է, որ եթե իրեն օր ու գիշեր հետևում են, ինչո՞ւ պետք է նման բան անի: Այսինքն` բոլոր առումներով ակնհայտ է, որ սա քաղաքական է, որևէ իրավական ենթատեքստ չունի:

Երեկ էլ ընկերներիս հետ զրույցում հետևյալ կարծիքն ասեցի, որ Ծիծեռնակաբերդում պատահաբար մեքենան վրաերթի է ներթարկվում, զենք է հայտնաբերվում, ու դա կապում են Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հիմա ինչ-որ «Իգլա» են կպնում, սա կապվում է Սամվել Բաբայանի հետ, վաղը, մյուս օրը ինչ-որ տեղ տանկ կամ հրանոթ կգտնեն, դա կլինի երրորդ գրվադը, չորրորդն արդեն «Իսկանդեր» է լինելու: Այդ պատճառով պարզ է, որ մեզ մոտ քաղաքական շարաններ են սկսվել: Իրավապ համակարգին կողքից չէ, որ ծանոթ եմ, ինքս էլ կեղծ ցուցմունքների հիման վրա հենց հիմա էլ քրեական գործով մեղադրյալ եմ, ուստի, գիտենք, որ Հայաստանում արդարադատություն գործնականում չկա, ամբողջը քաղաքական պատվեր է և քաղաքական պատվերի շրջանում գործ:

Հաշվի առնելով, որ Սամվել Բաբայանին դեռևս տարիներ առաջ դատապարտել էին Արցախի  ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի համար` Դուք վստահ եք, որ քաղաքական է ենթատեքստը:

-Հաստատ վստահ եմ, որովհետև այն ժամանակ էլ որևէ ապացույց, կարծեք թե, այդպես էլ չեղավ, երկրորդ նույնիսկ իր միլիոնավոր կարողությունների մասին ինչ-որ հաղորդում գնաց, հետո պարզվեց, որ դա իրեն չի պատկանել: Դրա համար իրականությունը և մեզ մոտ, ցավոք սրտի, իրականությունը և քրեական գործի շրջանակները խիստ տարբեր են լինում, հատկապես իշխանությունը, քանի որ լեգիտիմ չէ, և ամեն ինչից վախենում է, հետն էլ ժողովրդի ատելությունն էլ ունի մի քանի պարզ պատճառներով` սկսած նրանից, որ ունեզրկել է, արժանապատվությունից է փորձում զրկել, դրա համար էլ ամեն մի ստվերից վախենում է և հակաօրինական քայլեր է կատարում: Առաջին դեմքը չէ աշխարհում և ոչ էլ վերջինը բռնապետությունների պարագայում: Իսկ Հայաստանը, ցավո սրտի, որոշ միջաազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից արդեն բռնապետություն է համարվում, դրա համալ էլ ունեն այն, ինչ ունենք:

Ինչո՞ւ հենց Սամվել Բաբայանը, ոչ թե Դուք կամ հենց Պաշտպանության նախկին նախարար ու դաշինքի առաջատար Սեյրան Օհանյանը:

-Արդեն ասացի, որ ես մեղադրյալ եմ այս պահին քրեական գործի շրջանակներում, շատ պարզ տրամաբանություն կա, նույն կերպ կարող է Սեյրան Օհանյանը լինել, մանավանդ, հիմա շրջանառվում է, որ իբրև թե ինքն էլ «Նորքի» գործի հետ կապ ունի, ապրիլյան դիզվառելիքի հետ են փորձում կապել իմանալով, որ ինքը չի բաշխողը: Մի խոսքով, կարող է ինքը լինել, բայց, երևի թե, մտածում են, որ, այնուամենայնիվ, եռյակի մեջ գտնվող թեկնածուների նկատմամբ, այսպես ասած, այդպիսի քայլ չեն իրականացնի մի պարզ պատճառով, որ դա միանգամից միջազգային հանրության կողմից խիստ գնահատականի կարժանանա:

Եթե Սամվել Բաբայանը լիներ այդ եռյակի մեջ, չեմ կարծում` այդպիսի բան կատարեին, բայց քանի որ ինքը թեկնածուների մեջ չէ, բայց առանցքային դերակատարում ունի մեր հասարակական-քաղաքական կյանքում, այլև Արցախի հետ կապված իր դիրքորոշումը, դրա համար այդ դիսկուրսի շրջանառությունից հետո, որ նորից ազատագրված տարածքները վերադարձնեն, իրեն ազատազրկելը հենց մտնում է այդ տրամաբանության մեջ:

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ