19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտնի է լոնդոնյան ահաբեկչի անունը․ զոհերի թիվն աճում է /ֆոտո, տեսանյութ/

Լոնդոնում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի, այդ թվում՝ ահաբեկիչը, կա 40-ից ավելի վիրավոր։ Ինչպես հայտնում է Independent-ը, հայտնի է դարձել ահաբեկչի անունը, ամենայն հավանականությամբ, նրա անունը Աբու Իզզադինն է։

Ավելի վաղ նա բանտում է եղել՝ ահաբեկչական գործունեությանն օժանդակելու համար։ Այդ տեղեկությունները, սակայն, դեռեւս պաշտոնապես չեն հաստատվել։ 

Ոստիկանության նախնական տվյալներով՝ իսլամիստական գաղափարախոսության հետևորդ ահաբեկիչը գործել է միայնակ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածը որակել է որպես «զզվելի ու անբարոյական արարք»՝ ընդգծելով, որ այն չի կարող թուլացնել բրիտանական արժեքները: Նա նաև ասել է, որ երկրի խորհրդարանը հինգշաբթի կշարունակի իր բնականոն աշխատանքը:

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը նշել է, որ լոնդոնցիներին հնարավոր չէ վախեցնել այսպիսի ահաբեկչական գործողություններով:

Հիշեցնենք, որ նախօրեին տղամարդը մեքենայով կանխամտածված անցել Է Վեստմինստերյան կամրջի մայթ եւ սկսել վրաերթի ենթարկել անցորդներին: Այնուհետեւ մեքենան թեքվել Է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկի մոտ գտնվող տղամարդը դանակով դուրս Է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարհը փակել են ոստիկանները:     

Տղամարդը դանակով հարձակվել Է անզեն ոստիկանի վրա ու դանակահարել: Այնուհետեւ վրա Է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարել Է հարձակվողին:

 

 

Посмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в Твиттере
 

Посмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в Твиттере

 

 

Посмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в Твиттере
 

 

Посмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в Твиттере
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ