19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանը խայծը կուլ կտա՞. Հայկական Ժամանակ

ՕՐՕ դւսշինքում Սամվել Բաբայանի եւ Վարդան Օսկանյանի ներկայության պատճառով քաղաքական դաշտում համոզմունք կա, որ այդ ուժի հետեւում իրականում Ռոբերտ Քոչարյանն Է կանգնած։ Երեկ արդեն կարծիքներ Էին շրջանառվում, թե Սամվել Բաբայանին ձերբակալելով իշխանությունները մտադիր են բացահայտ խաղի մեջ ներքաշել հենց նրան։

Այսինքն, մինչեւ այժմ Ռոբերտ Քոչարյանը տարբեր ուժերի նախ Գագիկ Ծառուկյանի ու նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, հիմա արդեն Սամվել Բաբայանի ու ՕՐՕ դաշինքի միջոցով էր փորձում իր համար քաղաքական հենարան ստեղծել ու ակտիվ քաղաքականություն վերադառնալու ճանապարհ հարթել։ Բայց նա երբեւէ բացահայտ չի խաղացել եւ չի փորձել կանգնել այդ ուժերի կողքին։

2015 թվականի փետրվարին Գագիկ Ծառուկյանի հետ կատարված իրադարձությունների ժամանակ Քոչարյանը չկանգնեց նրա կողքին։ Իշխանությունները հիմա կարծես թե ավելի կտրուկ նրա դաշնակցի ձերբակալությամբ են ուզում նրան լույս աշխարհ հանել։ Այդ խայծը կուլ կտա՞ արդյոք Քոչարյանը եւ կմտնի՞ բացահայտ պայքարի մեջ, դժվար է ասել։ Հատկապես որ այդ պայքարից շահած դուրս գալու շանսերը շատ փոքր են։ Գոնե նրա վերջին հարցազրույցում բացահայտ խաղալու ակնարկներ չկային։

Երեկ շրջանառվող վարկածներից մեկն էլ այն էր, որ իշխանություններն այս փուլում Սամվել Բաբայանին ձերբակալելով՝ փորձում են հանրության ուշադրությունը շեղել «Ծառուկյան» դաշինքից: Հակառակ պարագայում եթե իսկապես Բաբայանը կապ ունի «Իգլայի» ապօրինի ներկրման հետ, ապա հետեւելով նրա գործունեությանը դա կարող էին անել նաեւ ընտրություններից հետո։ Նախընտրական շրջանում այս «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը բարձրացել է. դա տեղի է ունեցել նաեւ Գագիկ Ծառուկյանի խոստումների արդյունքում, ու ֆինանսական հզոր միջոցներ ունեցող այդ ուժը փողի եւ այլ օգնության խոստումներով ընտրողներին իր կողմն է գրավում։

Հիմա արդեն հանրության ուշադրությունը կկենտրոնանա Սամվել Բաբայանի ձերբակալության վրա։ Իհարկե, դժվար թե գրեթե ահաբեկչության կասկածանքով ձերբակալված գործչի ղեկավարած ուժը դրանով դիվիդենտներ ստանա, բայց այս շրջանում կզբաղեցնի հանրության ու քաղաքական դաշտի ուշադրությունը։ Արդյունքում իշխանությունները ավելի հանգիստ պայմաններում կծավալեն իրենց նախընտրական գործունեությունը։ Իսկ որոշ ժամանակ հետո Սամվել Բաբայանին բաց կթողնեն։

Ինչ վերաբերում է «Իգլա» զինատեսակին, ապա նման զենք պայմանագրով կարող է գնել միայն պետությունը, բանակը։ Մասնավոր անձի դեպքում այն համարվում է ապօրինի ձեռքբերում։ Այդ զինատեսակն արտադրվում է հիմնականում Ռուսաստանում։ ՀՀ, ինչպես նաեւ Արցախի ու Ադրբեջանի բանակներն ունեն այդ զինատեսակից։ Ռազմական փորձագետ Վովա Վարդանովի փոխանցմամբ՝ այդ զինատեսակից ՌԴ-ից հնարավոր է ձեռք բերել ինչպես մի շիշ արաղով, այնպես էլ 100 000 դոլարով։

«90-ականններին հաճախ նման ձեւով էինք զինում հայկական զինված ուժերը։ ՌԴ սպաների հետ հաճախ նստում խմում էինք ու այդպես էինք լուծում մեր հարցերը։ «Իգլան» նախատեսված է 3,5-5 կմ հեռավորության վրա օդային թիրախ ինքնաթիռ, ուղղաթիռ խոցելու համար։ Վտանգավոր է ցանկացած օդային շարժի համար, բացի նախագահի ինքնաթիռից, քանի որ նրա թռիչքն ապահովում են մարտական ուղղաթիռներ, որոնք կողքից կրակային թակարդներ են գցում, որոնց վրա «Իգլայի» մարտագլխիկը շեղվում է։ Եվ եթե ներկրողները տեռորիստներ էին, ես հակված չեմ, որ նման բան կա։ Հնարավոր է, որ այն 90-ականների օրինակով ֆիդայական մղումներով ներկրվող զենք է։ Հետաքննությունը ցույց կտա, թե իրականում ովքեր եւ ինչ նպատակով են բերել»,– ասաց Վովա Վարդանովը։

Օրվա մյուս հրապարկումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ