25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանն անդրադառնում է Սամվել Բաբայանի ձերբակալությանը

«Սամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկներն է, մեր համակիրն է, դաշինքի նկատմամբ շարունակական այս վերաբերմունքի արդյունքը կարող է լինել, այլ տեղեկություններ մենք չունենք»,-քիչ առաջ լրագրողներին ասաց ՊՆ նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջատար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը:

Նա նշեց, որ այլ հարցերը պետք է հղել ԱԱԾ-ին: Իսկ մնացած հարցերին ինքը կարող է պատասխանել ԱԱԾ-ի պարզաբանումից հետո:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում եւ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ