18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թող իրենք մտածեն, թե որտեղ թաքցնեն իրենց փող բաժանելու ցուցակները. Թադևոսյանը` Նաիրա Զոհրաբյանին

«Ոչ մի արձագանք չեմ տալիս, որովհետև ես չեմ ուզում լուրջ թեման դարձնել կուսակցական քննարկումների թեմա: Մենք ունենք հստակ առաջարկ, թող արձագանքեն ծրագրին»,-Henaran.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանն` անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր ու «Ծառոկյան» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը:

Նշենք, որ Զոհրաբյանը, խոսելով ՀԱԿ-ի խաղաղության ծրագրից, ասել է. «Ես այստեղ տեսնում եմ նաև իշխող կուսակցության շահերի սպասարկում, որովհետև անհրաժեշտ է հանրությանը ներշնչել այն թեզերը, որ առաջ է քաշվում ՀԱԿ-ի կողմից»:

Իսկ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության մեկ այլ թեկնածու Զոյա Թադևոսյանը նախ մատնանշեց, որ Նաիրա Զոհրաբյանն արդեն երկար տարիներ է, որ քաղաքականության մեջ է, և պիտի գիտակցեր, որ Լևոն տեր-Պետրոսյանն ու իր ղեկավարած ուժն առաջ են քաշում ու հանրությանը ներկայացնում Ղարաբաղի հիմնախնդրի գործնական ուղիները, և դա է, որ պետք է քննարկվի: «Պետք է քննարկվի, թե ինչ լուծումներ են առաջարկում մյուս քաղաքական ուժերը, ինչ տեսակետներ ունեն և արդյոք ունեն այս հարցի լուծման ավելի բարենպաստ մոտեցում, քան այն մոտեցումն է, որն այսօր քննարկվում է: Իրենց կարծիքը պետք է ասեն հիմնախնդրի մասին»,-նկատեց նա:

Ըստ Զոյա Թադևոսյանի` կոնստրուկտիվ մոտեցում չէ սա: «Նաիրա Զոհրաբյանն արագ օգտվեց առիթից, որպեսզի ինչ-որ չափով, իր կարծիքով, փորձի վնաս տալ ՀԱԿ-ին: Թող իրենք մտածեն, թե որտեղ թաքցնեն իրենց փող բաժանելու ցուցակները և ինչպես իրականացնեն այդ ոչ ազգանպաստ գործունեությունը, ընտրողին կաշառելու ճանապարհով ընտրության տանելու այդ զավեշտալի գործունեությունը:

Այ եթե ժամանակին նրանք դա չանեին, մենք այսօր քայքայված նման պետություն չէինք ունենա: Իրենց մեղքրը թող մի հատ մաքրեն, լվանան, նոր խոսեն ուրիշ բաներից»,-եզրափակեց Զոյա Թադևոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ