24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեզ մի ասեք` գնացեք, վախկոտների, կաշառակերների հետ միավորվեք. Փաշինյան

«Մարդիկ կան, որ ասում են իմ մի ձայնն ի՞նչ է որոշում, մեկ ձայնի արժեքը կարևոր է»,-այսօր Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` այն մարդիկ, ովքեր գնում են, 20 հազար դրամով իշխանությանն ընտրում, հետո իրավունք չունեն, գան, իրենց ասեն` մի բան փոխեք, էլ չենք դիմանում:

Նա նշեց, որ երկիրը հուսահատության փոսի մեջ է, և բացի իրենց դաշինքից ցանկացած այլ ուժի ձայն տալու դեպքում այդ փոսը խորացնելու են: «Հետաքրքիր բան եք ասում, հիմա Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս եկավ, հիմա վաղը, մյուս օր գալու է, ասելու է ընդդիմություն եմ: Դուք էլ ինձ ասելու եք` ինչո՞ւ  Հովիկ Աբրահամյանի հետ չեք միավորվում, միավորվեք, մի բուռ դարձեք»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց. «Ո՞ւմ հետ միավորվենք, ում հետ, որ մտածում եք, թե պիտի միավորվենք, գնացեք, իրենց ձայն տվեք, թող էլի ձեզ թալանեն: Ցույց տվեք այնտեղ մարդ, ովքեր մասնակցություն չեն ունեցել այս երկրի թալանմանը: Մեզ մի մասեք` գնացեք, վախկոտների, կաշառակերների հետ միավորվեք, երկիրը թալանածների հետ միավորվեք: Մենք գնացել ենք, բանտ ենք նստել, քրեական հետապնդման ենք ենթարկվել»:

Նա կոչ արեց իրենց այլևս չասել, թե պիտի գնան, միավորվեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ