24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ասում են` երբ վարչապետ դարձար, Ռոբերտ Քոչարյանին ճակատից խփեիր. Արամ Սարգսյան

«Հայաստանի դժբախտությունը շատ կուսակցությունները չեն, նրանից չէ, որ երեխեքն արտագնա աշխատանքի են գնում, աշխատանք չունեն»,-այսօր Շիրակի մարզի Ախուրյան գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ տաղանդավոր երեխաներ ինչպես նախկինում են եղել, հիմա էլ կան: Ա. Սարգսյանի խոսքով` այսօր 2200 թափուր աշխատատեղ կա ՏՏ ոլորտում:

Սակայն ամեն դեպքում սա գյուղի զբաղվածության խնդիրը չի լուծում, և գյուղական ընտանիքի գոնե մի անդամը պիտի աշխատի: Աշխատատեղերի համար նա պարարտ հող է տեսնում արդյունաբերության ոլորտը:

Նախկին վարչապետի խոսքով` ամեն մի քաղաքական ուժի ծրագրում, որ մասնակցում են ընտրություններին, լավ կետեր կան գրված.

«Իսկ այսօրվա իշխանությունն ասում է` եթե Նիկոլ Փաշինյանը լավ կետ է գրում, նա ընդդիմություն է, բերեք, չընդունենք»: Արամ Սարգսյանն ընդգծեց, որ գյուղերում շրջելիս անընդհատ նույնն բանն են իրեն ասում.

«Ասում են` այն ժամանակ, երբ վարչապետ դարձար, մտար, Ռոբերտ Քոչարյանին ճակատից խփեիր, բայց սե՞նց եք պետություն ստեղծում: Իմ ախպերը պետություն ու պետական բանակ էր սարքում, եթե ես գնում էի, քո ասածի նման իրան էի խփում, իրանք էլ գալիս էին, ինձ խփում, հետո այսպես շարունակ… եթե Վազգենի սպանության մեջ մեղադրում են ինձ, որ չեմ գնացել, նրան խփել, սա մառազմ է: Ինձ ինչի Ռոբերտ Քոչարյանը 3 ամիս հետո ազատեց պաշտոնից, եղած վարչապետերի մեջ մենակ ես եմ, ում ազատել են պաշտոնից»:

Սարգսյանը մասնավորեցրեց` իրեն առաջարկել են ղեկավարել Ցեմենտի գործարանը, ասել են`գնա, հանգիստ նստի, վայելի, ինքն ասել է, որ մնալու եմ այդ պաշտոնում: «Ես ասել եմ, որ ես պիտի այդ հարցը պարզեմ: Նա տեսավ, որ այս գործի մեջ առաջընթաց կա, հանեց ինձ»,-պատմեց Արամ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ