20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հաց բերողին» հուղարկավորեցին /ֆոտո/տեսանյութ/

Հազարավոր մարդիկ այս պահին Երեւանի Շահումյանի գերեզմանոցին կից Սան լազարո սգո սրահից վերջին հրաժեշտն են տալիս «Հաց բերող» Արթուր Սարգսյանին։

Արթուր Սարգսյանի դագաղը բարձրացրել են գլխից վերեւ եւ սրահից դուրս բերելիս բոլորը ծափահարում էին։ Այս կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր պահել են Արթուրի նկարները եւ նրանք վզին դրոշն են կրում։

Հուղարկավորության արարողությանը ներկա են տարբեր քաղաքական գործիչներ։

Henaran.am-ի հետ զրույցում բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը նշեց, որ Արթուրի արածի մեջ ոչ մի դեպքում հնարավոր չէր հանցակազմ գտնել, քանի որ այդ մադը հաց էր բերել, իսկ հացը սրբություն է։

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, այս պահին թաղման թափորը շարժվում է դեպի Շահումյանի գերեզմանատուն, որտեղ իր վերջին հանգրվանը կգտնի Արթուր Սարգսյանը։

Նշենք նաեւ, որ ժողովուրդը հուզված է, եւ պարբերաբար հնչում է արտահայություն, որ Արթուրը զոհվել է։ Հուզիչ է այն փաստը, որ Արթուր Սարգսյանը հուղարկավորվում է իր ձեռքով պատրաստված դագաղով։

Մանրամասները եւ տեսանյութը՝ քիչ անց

17425000_1228977923889999_4000151960288545087_n

17342820_1228976707223454_815496050899709451_n 17425883_1228976873890104_602987375587057819_n 17458212_1228977150556743_653926367058296398_n 17426343_1228977740556684_1381282498316948839_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ