29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սեյրան Օհանյանը զարմանում է Վիգեն Սարգսյանի զարմանքի վրա /տեսանյութ/

Վիգեն Սարգսյանը ազատություն ռադիոկայանի լրագրողների հարցին  ի պատասխան նշել էր, որ  շատ բան իրեն զարմացնում է.

«Բացահայտ պայքարը հենց «Հանրապետականի դեմ, որը պարոն Օհանյանն անձամբ է հայտարարել, որ «պայքարելու ենք Հանրապետական կուսակցության դեմ», զարմացնում է իր պատրաստակամությունը՝ ջերմ երկխոսության մի շարք ուժերի հետ, որոնց հետ իր հարաբերություններն ինձ շատ լավ հայտնի էին դեռ նախկինից», – հայտարարել է  Վիգեն Սարգսյանը, չցանկանալով անուններ նշել։

Նախօրեին Սեյրան Օհանյանը Գյումրիում պատասխանել է այս հայտարարությանը, «Ես պայքարում եմ իմ համար, մեր թիմի համար, ժողովրդի համար: Լինում է ընդդիմադիր և իշխանամետ ուժեր, մենք աշխատում ենք «հանուն»-ի գաղափարի համար ոչ թե դեմ»:

Վիգեն Սարգսյանը իր համար ևս մի զարմանալի փաստ էր արձանագրել. «Անկեղծ ասած, ինձ շատ զարմացնում է իր կողմից հնչեցվող այն թեզը, որ ինքը բանակը գրեթե զրոյից կառուցեց, որովհետև ես մինչ իր նախարար դառնալը բանակում ծառայել եմ, ես շատ լավ հիշում եմ մեր բանակի էվոլյուցիոն զարգացումը տարբեր փուլերում: Բայց եթե դա իրեն օգնում է հանրային քվե ձեռք բերել, եթե օգնում է նրան ավելի ամուր երևալ հանրությանն, իր ընտրությունն է, ես այդպես չէի անի», – նշել է ՊՆ նախարարը:

Զարմանքին զարմանքով է պատասխանել նախկին պաշտպանության նախարարը. «Ես երբևիցե այդպիսի արտահայտություն չեմ կարող անել, որ  զրոյից ինքս եմ բանակը ստեղծել, բայց  բանակի ձևավորման զրոյական վիճակում գտնվել եմ: Չափազանց բարձր եմ գնահատում իմ գործընկերների նախկին Պաշտպանության նախարարների, ընդ որում` ներկա Պ նախարարի գործունեությունը, որ կայացած կառույցը տանում է առաջ: Միևնույն ժամանակ իմ ծառայակից ընկերներին եմ շնորհակալ: Այդ ամենին հասել ենք միասնական ջանքերով: Ես զարմանում եմ, թե որտեղ եմ ասել, որ ես զրոյից եմ սկսել այդ ամենը, բայց հպարտանում եմ, որ իմ ղեկավարման տարիներին ունեցել եմ հաջողություններ և կարողացել եմ ինչ որ մի բան ավելացնել բանակում»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ