25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նայեք սաղ նաչալնիկ չլինեն` Ժոստկի » . որտեղ է վարչապետի կես միլիոն դոլարը

Վարչապետ նորից «Կումայրի» -ում էր: Քարոզարշավից  առաջ` աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Կարեն Կարապետյանը: Նա նախ այցելել է Արթիկի ու Ախուրյանի տարածաշրջանների գյուղեր` Մեծ և Փոքր Մանթաշներ, Նահապետավան, Հոռոմ, Ազատան և Արևիկ: Ծանոթացել է տեղի խնդիրներին, գյուղացիները  իրենց հուզող  հարցերն են բարձրացել, որոնք հիմնականում վերաբերվել են  բերքի իրացմանը,  սերմացուների ձեռքբերմանը, արտագաղթին: Իսկ ավելի ուշ կառավարության ղեկավարը հասավ Գյումրի, որտեղ նրան սպասում էին Շիրազի փողոցում:

ՀՀ վարչապետի ներկայությամբ ազդարարվեց «Կումայրի» ներդրումային ծրագրի մեկնարկը: Հիշեցնենք, որ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ որոշվեց  վերականգնել  «Կումայրի» պատմաճարտարապետական  արգելոց թանգարանը ու որպես ծրագրի փորձնական մեկնարկ` Շիրազի ու Ռուսթավելի փողոցներն են վերականգնվելու:

 Ներդրումային ծրագրի առաջին ներդրողը ՀՀ վարչապետն էր՝ Կարապետյան ընտանիքի անունից 500 հազար դոլար տրամադրվեց «Վերածնունդ Կումայրի» հիմնադրամին: Վարչապետը եղավ հենց այդ նույն հասցեում, որտեղ իր ներդրմամբ ձեռք է բերվել երկհարկանի կառույցը՝ նախկին «Ջրահարս» ռեստորանը: Թեև արդեն ուշ էր, բայց Կարեն Կարապետյանը նաև  Ռուսթավելի փողոցում  կատարվող  վերականգնման աշխատանքներին ծանոթացավ:  Աշխատանքների մեկնարկի համար խոչընդոտ ու խնդիր չկա՝ տեղում շինարարներն ու նախագծողները  վստահեցրին ՀՀ վարչապետին, իսկ  Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ  շուտով  բոլոր կոմունիկացիոն համակարգերը  սկսելու են   վերափոխել, դարձնել ստորգետնյա, որ չխաթարվի  պատմական քաղաքի տեսքն ու  ճարտարապետությունը:

Վարչապետը հարցրեց, թե Գյումրիում բնակարանների գինը  արդյոք ավելացել է,  նշեցին, թե կրկնակի թանկացել է  կումայրիի արգելոցի տարածքի բնակֆոնդը:  Վարչապետին դա դուր եկավ ու հրահանգեց “Полный вперед”:

 

Մանրամասները տեսանյութում:

17407982_1612415825453204_881859691_o 17431564_1612415855453201_1982723925_o 17439570_1612415828786537_828507905_n 17467787_1612415818786538_1387398738_n

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ