25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կոնկուրենտ ֆիրմայի» ինադու. Հրապարակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր քարոզչական այցով կլինի Արարատի մարզում: ՀՀԿ-ն ու կառավարական թիմը «հատուկ» են պատրաստվում այդ այցին, որպեսզի «կոնկուրենտ ֆիրմային» ցույց տան իրենց հզորությունը: Ոչ ստանդարտ քարոզարշավ վարող Կարեն Կարապետյանն առավել ինքնատիպ է գտնվելու:

Այցն սկսվելու է վաղ առավոտյան` «Մասիս տաբակիցե, կանգնելու են Վեդիում, Ավշարի գինու կոմբինատում` Գրիգորյանների մոտ։ Ժողովրդի հետ մեծ հանդիպումը կկայանա Արարատի մշակույթի տանը: Կավարտեն «Սպայկայիե ջերմոցներում:

Իսկ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանը մասնակցի այդ հանդիպումներին, նա սիրում է անակնկալներ մատուցել՝ սադրեցինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին։ «Չեմ կարծում, սակայն նաեւ որեւէ արտառոց բան չեմ տեսնում»: 2 օր հետո էլ Արարատում կլինի ԲՀԿ-ն` Ծառուկյանի գլխավորությամբ։ Մարտի 26-ին էլ ՀՀԿ-ն կեզրափակի մարզային այցերը Գյումրի այցով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ