20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քիմ Քարդաշյանն առաջին անգամ պատմել է, թե ինչպես են իրեն թալանել Փարիզում /տեսանյութ/

Փարիզում հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի վրա հարձակումից գրեթե 6 ամիս է անցել։ Միջադեպից հետո Քիմը սկսեց այլեւս չերեւալ հանրության առաջ, նա ընդհանրապես ակտիվ չէր սոցկայքերում։ Սակայն Քիմը կամաց-կամաց սկսել է վերադառնալ իր բնականոն կյանքին եւ նույնիսկ պատմել է, թե ինչերի միջով է անցել հարձակման ժամանակ։ Քիմը մանրաասները ներկայացրել է Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի հերթական մասում։

 

 
Ким Кардашьян

«Ես կարծում եմ՝ հանցագործները Փարիզի իմ ողջ այցի ընթացքում հետեւել են ինձ։ Եւ կարծում եմ՝ իմացել են, որ իմ թիկնապահը Քորթնիի հետ գնացել է, եւ մտել են հյուրանոցային իմ համար։ Երբ ես տեսա նրանց, վերցրի հեռախոսս, բայց չգիտեի, թե օտար երկրում ինչպես են ոստիկանություն կանչում։ Սակայն հանցագործներից մեկը խլեց հեռախոսս եւ այն նետեց մահճակալի վրա։ Ես մտածում էի, որ ինձ կսպանեն եւ ուղղակի աղոթում էի»,- արցունքներն աչքերին պատմել է Քիմը։

Հիշեցնենք, որ հանցագործները Փարիզում ներխուժել էին հյուրանոցահամար, որտեղ ապրում էր Քիմը եւ նրան թալանել էին՝ իրենց հետ միլիոնավոր դոլարների զարդեր տանելով։ 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ