28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապրիլյան պատերազմի հերոսները վստահում են 26-ամյա Գոհարին. նա պետք է խորհրդարան գնա/տեսանյութ/

Մարդկանց միշտ կապում է ընդհանուր գաղափարը, սկզբունքը կամ զգացողությունը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորության թեկնածու Գոհար Նավասարյանը 26 տարեկան է ու կարողացել է իր շուրջը համախմբել ապրիլյան պատերազմի մասնակից ու հաշմանդամություն ձեռք բերած տղաներին: 
Խնդիրները ակնհայտ են պատգամավորության թեկնածուի համար: Գոհար Նավասարդյանը խորհրդարան է գնում մեկ նպատակով` պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատգամավորության թեկնածուն այսօր` մարտի 21-ին հանդիպեց ապրիլյան պատերազմում առողջություն և արյուն տված հերոսների հետ: Հանդիպումը իսկապես հուզիչ էր: Գոհար Նավասարդյանը իր ծրագրերը ներկայացրեց ու ընդգծեց, որ հանուն գաղափարի ու հանուն հաշմանդամություն ունեցող անձանց է ցանկանում խորհրդարան գնալ:

«Իմ ուշադրության կենտրոնում է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը: Հաշմանդամություն ունեցող անձիք պետք է կարողանան որակյալ կրթություն ստանալ, աշխատաշուկայում գտնեն իրենց տեղը»,-  այսօր`մարտի 21-ին հաշմանդամների «Փյունիկ» միությունում հրավիրված հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորության թեկնածու՝ Գոհար Նավասարդյանը։

Գոհար Նավասարդյանը պարզաբանեց, ՀՀԿ- ցուցակում է, որովհետև հավատում է, որ կիրագործի ծրագրերը:
«Պատրաստվում եմ կուսակցության միջոցով հասնել նրան, որ մենք ցանկացած տեղ ներգրավված լինենք, ու կապ չունի հաշմանդամություն ստացել ենք որևէ հիվանդության կամ որևէ արտակարգ դեպքի պատահարի հետևանքով,  թե սահմանին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, պետք է մասնակից լինենք տարբեր ոլորտներում։  Մենք պետք է հասնենք նրան, որ հաշմանդամություն ունեցող անձինք դառնան օրենսդիր մարմնի մի մասը, որը որոշումներ է կայացնում ամբողջ երկրի համար, իսկ երբ որոշումները կայացվում են առանց հաշմանդամություն ունեցող անձանց մասնկցության, դրանք, մեղմ ասած, թերի են լինում»։

Գոհար Նավասարդյանը լսեց հանդիպմանը մասնակցող հաշմանդամություն ունեցող հերոս-տղաների հարցերը, ուղիներ ու խնդրի լուծում առաջարկեց, ցավ զգաց, բայց ժպիտը փոխանցեց բոլորին: 

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ