20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան մասնակցին հնարավոր է՝ թույլ չտան մասնակցել մրցույթին

«Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանին, հնարավոր է, թույլ չտան մտնել Ուկրաինա, որտեղ անցկացվելու է մրցույթը։ Այդ մասին հայտարարել է  Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, հայտնում է  life.ru-ն։ 

Վերջինը նշել է, որ նախ պետք է Ուկրաինայի անվտանգության ծառայությունները ստուգեն՝ Արծվիկը Ղրիմում եղել եւ այնտեղ ելույթ ունեցել է, թե ոչ, նոր միայն թույլ տան երգչուհուն իրենց երկիր մտնել։ 

«Չի կարելի միայն Ռուսաստանի մասնակից Յուլիա Սամոյլովային պատասխանատվության ենթարկել՝ Ղրիմ մեկնելու համար, դա արդար չէ։ Բոլոր մասնակիցների մասով անհրաժեշտ է ստուգումներ իրականացնել։ Եթե Հայաստանի ներկայացուցիչը այցելել է Ղրիմ, նրա մասով առանձին որոշում կկայացվի»,- ասել է Գերաշչենկոն։ 

 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում: Արծվիկ Հարությունյանը Հայաստանը կներկայացնի Fly With Me երգով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ