24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Վստահ եմ, որ մեզ ոչինչ չի պակասում, որպեսզի կառուցենք բարվոք պետություն»

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից ստեղծվող մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի գործունեությանը վերաբերող հարցեր, որի կառավարչի ընտրության համար հայտարարված նախնական մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Ամբեր Կապիտալ» ընկերությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ֆոնդի կողմից ֆինանսավորվելիք առաջնային ներդրումային ծրագրերի ուղղություններին եւ դրանց ժամանակացույցին:

ՎԶԵԲ փոխնախագահ Բետսի Նելսոնը նշել է, որ ֆոնդի աշխատանքների համար պետք են ծրագրեր՝ միտված հանրային կառավարման զարգացմանը, փոքր եւ միջին բիզնեսի խթանմանը, ՓՄՁ ներկայացուցիչների համար ուսումնական ծրագրերի կազմակերպմանը՝ կորպորատիվ կառավարման թափանցիկության բարձրացման, ինչպես նաեւ ֆինանսների եւ բրենդների կառավարման ու այլ ուղղություններով: «Ծրագրերի իրականացմամբ մեր նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսում, ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր է կյանքի կոչել արդյունավետ ներդրումային ծրագրեր»,- ասել է Բետսի Նելսոնը:  

Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, կարեւորել ֆոնդի գործունեությունը շուտափույթ ծավալելու անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումներ բոլոր ոլորտներում: «Վստահ եմ, որ մեզ ոչինչ չի պակասում, որպեսզի կառուցենք բարվոք պետություն: Կարեւորում ենք  նման ֆոնդի ստեղծումը, որը բացի տնտեսական արդյունք ապահովելուց՝ կնպաստի մեր երկրում կորպորատիվ կառավարման նոր մշակույթի ներդրմանը, ՓՄՁ-ների գործունեության բարելավմանը»,- ասել է վարչապետը եւ կարեւորել ՓՄՁ-ների համար արդյունավետությունը եւ արտադրողականությունը բարձրացնող կրթական ծրագրերի կազմակերպումը: Կարեն Կարապետյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավման, նոր մշակույթի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման համար էական է լինելու ֆոնդի եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջեւ համագործակցությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ