29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Ղազախստանի հետ խաղին

1460

Մարտի 20-ից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը:

Մեր ընտրանին պատրաստվում է մարտի 26-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հետ խաղին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի:

Ազգային թիմը երեկ վերականգնողական թեթեւ մարզում է անցկացրել, որին մասնակցել է 16 ֆուտբոլիստ:

Մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր Սարկիսովը  հավաքականին միացել են երեկ երեկոյան, Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելլին հավաքատեղի կժամանեն այսօր, իսկ Արտյոմ Սիմոնյանը՝ մարտի 22-ին:

Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին` ժամը 20:00-ին` Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս E խմբում, որտեղ մրցակիցներն են Լեհաստանը, Մոնտենեգրոն, Դանիան, Ռումինիան եւ Ղազախստանը:

Մեր ընտրանին 4 խաղից հետո 3 միավորով նախավերջին տեղում է:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ