23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Փորձեցին փողոց փակել. Շահենը պայքարում էր

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակի երթի մասնակիցներըքիչ առաջ կրկին փորձեցին փողոց փակել: Այսպես երիտասարդները ցանկանում են հասարակության ուշադրությունը հրավիրել իրենց բարձրացրած հարցին:

Հասնելով Թումանյան-Աբովյան խաչմերուկ` երթի մասնակիցները  նստեցին փողոցի մեջտեղում ՝ փակելով ճանապարհը: Ոստիկանների շղթան առաջ շարժվեց, որպեսզի ազատեն երթևեկելի հատվածը, սակայն երիտասարդները՝ Շահեն Հարությունյանի գլխավորությամբ , միմյանց գրկած, շարունակում էին նստած մնալ ու վանկարկում էին՝ «Արթուր, Արթուր…»:

Ոստիկաններն, ի վերջո, մի քանի հոգով կարողացան Շահեն Հարությունյանին «պոկել» գետնից ու երթի մասնակիցներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ