23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարդիկ ուզում են վերադառնալ Հայաստան, բայց երաշխիք են ուզում. քաղաքացին՝ վարչապետին

Քաղաքացիներից մեկն այսօր ՀՀԿ-ի նախընտրական քարոզարժավի ժամանակ հայտարարեց, որ ոտքով քայլել է  Ջավախքու ու պարզել, որ այնտեղի բնակիչները պատրաստ են վերադառնալ հայրենիք, սակայն նրանց երաշխիք է պետք, որ նորմալ կապրեն:

Վարչապետը նշեց, որ երաշխիքը կարող է լինել միայն աշխատատեղը: Քաղաքացին արձագանքեց, թե անընդհատ ասում են, ասում, սակայն ոչ Լամպերի գործարանն է աշխատում, ոչ Նաիրիտը:

Կարեն Կարապետյանը համաձայնեց, սակայն հավելեց, որ նախկին գործարանները նախկին ձևով չեն կարող աշխատել, ժամանակները փոխվել են:

«Ավելին գուցե պետք է աշխատել, այսօր եթե նախկինի պես են աշխատելու, ակտուալ չեն լինի»: Նա հավելեց, որ 2017-ը հայտարարված է որպես ախտորոշիչ տարի, որպես դիզինֆեկցիայի ու բարեփոխուների սկիզբ և ստաբիլացում, իսկ արդեն 2018-ից ռեգուլյար աճի մասին կարող են խոսել:

Նա չնշեց, թե կոնկրետ ինչքան աշխատատեղեր են ստեղծելու իրենց ծրագրով, սակայն ընդգծեց, որ բիզնեսի դիապազոնն է ընդլայնվելու, ինչն էլ նաև աշխատատեղի հիմք կլինի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ