19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ափսոս՝ շուտ չեկաք. Բաբլոյանը՝ վարչապետին

Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Քանաքե-Զեյթունում էր: Հանդիպումը սկսեց պատգամավորության թեկնածու, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանը: Դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նա ասաց.  «Ափսոս՝ շուտ չեկաք ՀՀ, ստաժը կհերիքեր: Կարևորը պաշտոնը չէ, կարևորը պատասխանատվությունն է, որ մարդը վերցնում է իր վրա: Դուք Ձեր վրա եք վերցել լուրջ պատասխանտվություն»: Այնուհետ Բաբլոյանը նշեց, որ իրենց ծրագիրն իրատեսական է, զուտ խոստումներ չեն, ինչպես շատերինն է: Նա  կաչ արեց ՀՀԿ-ի համար քվեարկել, եթե ցանկություն ունեն, որ հենց Կ. Կարապետյանը շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում ապրիլի 2-ից հետո:

Իսկ պատգամավորության մեկ այլ թեկնածու, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ՀՀԿ-ն ևս իր նախընտրական ծրագիրը ներկայացնում է, ինչպես մյուս քաղաքական ուժերը, սակայն տարբերությունն այն է, որ իրենք խոստումներով քվեներ չենք հավաքում, իրատեսական ծրագրերով են հադես գալիս: «ՀՀԿ-ն ունի փորձառու թիմ, որ այս փոփոխությունները, որ նախատեսված են ծրագրով, կատարի: Համոզված եղեք, որ ՀՀԿ-ն այն ուժն է, որը չի խուսափել պատասխանատվությունից, հետագայում էլ պատասխանաու ենք լինելու բարեփոխումների առաջընթացի համար»:

Ապա նա հայտարարեց, որ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուներն այն անձինք են, որ ունեն  փորձ, աշխատասիրություն և հետևողական աշխատանք, որը հնարավրություն է տալիս բոլորի հետ շփվելու, բոլորի դարդուցավին ծանոթանալու: «Կոչ եմ անում վստահել այս քաղաքական ուժին, որը փորձառու, պրոֆեսիոնալ թիմ ունի, և մենք բոլորս մեր մաշկի վրա են զգալու բոլոր փոփոխություններն ու առաջընթացը»,-եզրափակեց Երևանի քաղաքապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ