29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ․ Բելառուս

2105502

Նախօրեին բելառուսական Գոմելի օդանավակայանում վայրէջք կատարած Հայաստան-Բուլղարիա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել։

Այդ մասին հայտնել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին, հայտնում է ТАСС գործակալությունը։

«Տվյալ փաստն արձանագրվել է մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում՝ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում»,- նշել է սահմանապահ ծառայության ղեկավարը:  

Ռադիոակտիվ նյութերի առկայության մասին Հայաստանից տարանցմամբ եվրոպական երկրներից մեկն ուղևորվող ինքնաթիռում ավելի վաղ հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ «Արևմուտք-2017» ռուս-բելառուսական զորավարժությունների կազմակերպման հարցերով խորհրդակցության ժամանակ, հայտնում է ТАСС գործակալությունը։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ