24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոպեկի արժեք չունեն

«Հայաստանում, քանի որ լղոզված է ընդդիմություն գաղափարը որպես այդպիսին, ցանկացած քաղաքական ուժ կամ միավորում կարող է ինքն իրեն կոչել ընդդիմություն և կոչ անել բոլոր ընդդիմադիրներին միավորվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի արած կոչին: Կոչում ասվում է, որ այս դաշինքը պատրաստակամ է միավորվել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որ կանցնեն խորհրդարան բացի ՀՀԿ-ից:

Без названия (15)

Քաղաքական փորձագետն ուշադրություն հրավիրեց այն փաստ վրա, որ այս դաշինքի անդամները ժամանակին եղել են իշխանավորներ: «Մասնավորապես, այնտեղ կան անձինք, ովքեր և՛ միավորվելու, և՛ ընդվզելու բազմիցս հնարավորություններ ունեցել են ժամանակին, և այն ժամանակ, կարծես թե, չէին ընդվզում: Եվ այդ ընդվզելու ու ընդդիմության միավորվելու մասին սկսեցին խոսել, երբ որ սկսեցին պաշտոնազրկվել:

Այնպես որ, այդ կոչերն ուղղակի արժեք չունեն»:

Հարցին, թե կարծում է արդյոք, որ Սամվել Բաբայանի կողմից ուղղորդված կարող են լինել այս կոչերը, քանի որ ՕՐՕ-ի գործունեությունը հենց նրա հետ է կապվում, Ռ. Մեհրաբյանը պատասխանեց. «Կարևոր չէ, թե ում կողմից  են ուղղորդվում, բայց այդ կոչերը կոպեկի արժեք չունեն»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ