24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես սխալ ճանապարհ եմ ընտրել. Նիկոլ Փաշինյանը՝ Սեյրան Օհանյանին

«Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիների 95 տոկոսը Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի կողքին, եղել է նրա թիմի առանցքային անդամներից մեկը եւ անհասկանալի է, թե գաղափարական ինչ տարաձայնություն է նրանց բաժանում: Կողքից վերլուծելով, տպավորություն է, որ գործ ունենք երկու ընտանիքների կռվի հետ, ընդ որում` նեղ ընտանիքի: Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում քաղաքական պրոցեսները պետք է ծառայեն նախկին ընկերների հարաբերությունների վատթարացման տրամաբանությանը: Նույնն էլ Վարդան Օսկանյանի դեպքում է»,-օնլայն ռեժիմով պատասխանելով ընտրողներրի հարցերին՝ ասել է «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Պարզվում է՝ ես սխալ ճանապարհ եմ ընտրել, պետք է 2000-ական թվականներին տեղավորվեի իշխանական միջանցքներում, հետո ինչ-որ պաշտոններ ուզեի, վերցնեի, ծառայեի Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Հետո հարմար պահի հրաժարական տայի, կամ ինձ իմ ուզած պաշտոնին չնշանակեին, եւ ես գնայի դառնայի ընդդիմությո՞ւն»,-եզրափակել է Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ