25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ովքեր երջանիկ են, թող իրենց ձայնը տան ՀՀԿ-ին» /տեսանյութ/

«Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը կարծում է՝ ռեյտինգային ընտրակարգը  ապաքաղաքականացրել է պրոցեսը:

«Ոչ թե վիճում են քաղաքական հայացքների ու մոտեցումների մասով, այլ թե ով ինչ պետք է անի: Եթե ընդդիմության մասով միշտ կարելի է ծրագրեր ներկայացնել, թե գալով իշխանության՝ ինչ կանեն, իշխանության պարագայում տարակուսելի է, քանի որ վերջին 19 տարիներին ՀՀԿ-ն իշխանության ղեկին էր, և կարծես ընտրությամբ նորից գալիս են իշխանության՝ ինչ-որ բաներ անելու: Նրանք բավական ժամանակ են ունեցել անելու այն, ինչ պետք էր անել», – նշեց բանախոսը:

Արարատ Զուրաբյանը հիշեց՝ այսօր  ՄԱԿ-ի որոշմամբ՝ երջանկության օրն է, ուստի խորհուրդ տվեց՝ ովքեր երջանիկ են, թող իրենց ձայնը տան ՀՀԿ-ին, մնացածը՝ «Ծառուկյան դաշինքին»:

«Ասում են, թե ծրագրերում պոպուլիզմ կա, որ ասում ենք թոշակ կբարձրացնենք 25
հազարով։ Այդտեղ պոպուլիզմ չկա, տնտեսական գիտելիքներ պետք է ունենալ, գիտակցելու համար, որ հնարավոր է: Չեմ ճանաչում մի թոշակառու, որ իր թոշակը բարձի տակ դնի, այդ գումարը կրկին մտնելու է տնտեսություն, ապահովելու է ավելի բարձր շրջանառություն»,-ասաց Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ