29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Սա հստակ մեսիջ էր Ադրբեջանին» (տեսանյութ)

«Շատ կարևոր երկկողմ հայտարարություն արվեց Մոսկվայում, և շատ կարևորում եմ, որ երկու նախագահների այդ հայտարարության մեջ հատուկ ուղերձ կար Արցախի հիմնահարցի վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ ոչ միայն ուժի կիրառումն էր անթույլատրելի, այլև ուժի սպառնալիքի: Սա հստակ մեսիջ էր Ադրբեջանին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է ՀՀԿ-ը վերաբերում Արցախի մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արված համատեղ հայտարարությանը:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ շատ կարևոր էր նաև, որ խոսվեց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին: «Ադրբեջանը չի իրականացնում դա, այլ նա է գնում տորպեդահարելու ճանապարհով: Վերջերս էլ նրանց նախագահն ասաց, որ շուտով Շուշիում և Ստեփանակերտում կծածանվի ադրբեջանական դրոշը:

Մենք մի բան կարող ենք ասել, նաև որպես պատմաբան եմ սա ասում, որ պատմությունը դաժան է բոլոր այն գործիչների նկատմմաբ, ովքեր դասեր չեն քաղում պատմությունից: Ալիև կրտսերին պարզապես կցանկանայի հիշեցնել, որ իր նախորդներն էլ էին խոսում տարբեր բնակավայրերում Ադրբեջանի դրոշի ծածանման վերաբերյալ, բայց նրանք ստիպված եղան 90-ականներին ունենալ դրոշներ Աղդամում, Ֆիզուլիում և մի շարք այլ վայրերում: Դասեր քաղե՛ք պատմությունից»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ