20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ժամանակն է, որ վերջնական որոշում կայացնեն»

 «Մենք ասել ենք, հիմա էլ ասում ենք՝ սա մեր ծրագիրը չէ, մենք ընդամենը կարծիք ենք ասում, որ իշխանությունները պետք է գնան եռանախագահներին ընդառաջ»,-Henaran.am-ի հետ զրույցում, բացատրելով, թե ինչպես պիտի կյանքի կոչվի իրենց «Խաղաղություն, բարիդրացիություն, հաշտություն» կարգախոսն ու նմանակերպ կազմված ծրագիրն, ասաց Ազգային ժողոի ՀԱԿ խմբակցության քարտուղար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքով պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը:

արամ մանուկյան

«Տարածվել է  տեսակետ, թե մենք ասում ենք, որ փոխզիջումներ են պետք: Ղարաբաղցիները դե՞մ են լինելու Ղարաբաղին միջազգային ստատուս քվո տալուն և ինքնորոշման խնդիր ճանապարհին քայլ անելո՞ւն»,-հարցնում է պատգամավորը:

Ըստ նրա՝ ժամանակն է, որ ՀՀ ր ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը նստեն սեղանի շուրջ ու վերջնական որոշում կայացնեն: «Թող երկուսով նստեն, խելք խելքի տան, որոշեն, թե որ ճանապարհն է ճիշտ, ու որոշում կայացնեն: Ես կրկնում եմ` սա ո՛չ մեր նախագիծն է, ո՛չ մենք ենք հեղինակը, ո՛չ էլ մենք ենք ստորագրելու: Իսկապես, դա պետք է ստորագրի Սերժ Սարգսյանը՝ համաձայնեցնելով Բակո Սահակյանի հետ: Մենք միայն ասում ենք, որ իսկապես նստեք սեղանի շուրջ, որովհետև վտանգավոր իրավիճակում ենք, հեռանկարները շատ լուսավոր չեն:

Նստեք և որոշեք, լուծումն էլ լուծում է, չլուծումն էլ է լուծում, թող իրենք որոշեն, թե որ տարբերակն է ՀՀ-ին ձեռնտու: Կգնան դրական ճանապարհով, կասենք՝ շատ լավ, դուք խաղաղություն բերեցիք, և ՀՀ-ում ԼՂՀ ամրացման միջոց ստեղծեցիք, չեն գնա, կսկսի մի հատ էլ պատերազմ, մի հատ էլ 800 հեկտար կկորցնենք, ու հետո կասենք՝ սա՞ էիք ուզում: Գործընթացը հիմա սրան է տանում, մենք եղած բաների հիման վրա ենք ասում՝ գնացեք ու դեմ մի՛ եղեք 20 տարի Ձեզ հետ բանակցած գերտերություններին: Եթե իրենք կարծում են, որ շատ հեշտ է միաժամանակ դեմ գնալ ԱՄՆ-ին, ՌԴ-ին, ԵՄ-ին, ապա թող գնան: 1998 թվականին էլ երեք քյալագոզներ կանգնեցին, ասացին, թե մենք կարող ենք ավելի լավ Ղարաբաղ ունենալ, ավելի մեծ ծավալով, տարածքով, տեսաք` ինչ արեցին: Հիմա գնացեք Ղարաբաղ, նայեք, տեսնենք՝ 98 թվականին Ղարաբաղում որքան մարդ է եղել, ու հիմա որքան կա»,- եզրափակեց Արամ Մանուկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ