20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մարզ գալու եք առանց թիկնապահների. քաղաքացին` վարչապետին

«Ես չպիտի երաշխավորեմ, դուք այդ շանսը պիտի տաք, եթե դուք այդ շանը տաք, դրանից հետո ինձնից կպահանջեք»,-այսօր Դիլիջանում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչ երաշխիք կա, որ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում  հենց ինքն է շարունակելու ղեկավարել կառավարությունը:

Ապա ներկա տղամարդկանցից մեկն ասաց, թե վարչապետը, որքանով նկատել են, չի սիրում, ոև իրեն գովում եմ, սակայն ինքը չի կարող չնկատել. «Ձեր վերադարձը հայրենիք ուրախացրեց և´ ամբողջ հայերին, և´ սփյուռքին»: Քաղաքացին խորհուրդ տվեց նաև իշխանության կազմում ընդգրկել տարբեր խելացի մարդկանց` անկախ կուսակցական պատկանելությունից:

«Ով չի սիրում թեկուզ դուշման, լավ արարքը, լավ մարդին»,-Հովհ. Թումանյանի այս խոսքերը մեջբերելով ասաց նա, ապա էլի շեշտեց, որ այստեղ ներկաները վարչապետի համար են հենց եկել ու նրան հավատում են: Կոչ արեց նաև բոլոր իշխանավորներին, մարզպետներին ժողովրդի հետ կապը կարգին պահել:

«Եվ ես համոզված եմ, որ երբ մյուս անգամ Դուք մարզ գաք, Դուք գալու եք առանց թիկնապահների, քանի որ Ձեր մեջքին կանգնելու է ժողովուրդը, Ձեր թիկնապահը ժողովուրդն է լինելու»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ