25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«…էտ ո՞ւր ես գնացել Լևոնի միտինգին»

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը հավաստիացնում է, որ իրենց առաջարկած խաղաղության ծրագիրը հիմա ավելի է ընդունվում մարդկանց կողմից, քան սկզբում էր:

«Մեր շանսերն այսպես եմ գնահատում` դանդաղ աճող, խաղաղութան կոնցեպցիան և մեր մոտեցումները դանդաղ տարածվում են: Ես նկատել եմ հետևյալը` այն խումբը, որտեղ ավելի շատ է տարածվում, տարիքավոր մարդիկ են: Հետաքրքիր է սա, նաև գյուղերում է տարածվում: Զգացել եմ, որ ինչքան քաղաքականությունից հեռու են, այնքան շատ են գալիս խաղաղության ծրագրին, նաև սոցիալապես խեղճ խավերի մոտ է սա ավելի շատ ընկալվում, որովհետև կարծես իրենց մաշկի վրա իրենք ավելի շատ են զգում պատերազմի վտանգը, այն մարդկանց, ովքեր բանակի հետ ավելի շատ են շփվում, նաև սահմանամերձ շրջաններոմ կա:

Ես կարծում եմ, որ դեկտեմբերի 17-ին, երբ որ հրապարակվեց այս մոտեցումը, ընդդիմադիրները շատ ավելի շատ էին, հիմա քիչանում են և նույնիսկ քաղաքական ուժերի մոտ, որ ռադիկալ դեմ էին, հիմա ասում էին խաղաղություն: Բա ո՞վ խաղաղություն չի ուզում, ուղղակի դեռևս համարձակություն չունեն ասելու եթե ոչ այս ծրագիրը, ապա էլ որը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը:

Վերջինս նաև հայտնեց, որ այսպիսի մի օրինաչափություն է նկարել, որ որբ սկսել են մարզեր գնալ լրագրողներ հետ, ավելի քչաթիվ են դարձել հանդիպումները: «Մարդ չէր գալիս, եղել է, որ նույն օրը ես էլի հանդիպումներ եմ արել առանց լրագրողների, ավելի մարդաշատ էին: Օրինակ` Ջրաշեն գյուղ գնացի, 2-3 անգամ շատ մարդ մասնակցեց, ու հանդիպումը եղավ ավելի անկաշկանդ»: Ըստ Ա. Մանուկյանը խնդիրը սա է. «Իրենք բացատրում են, որ երբ լրագրողը նկարահանում է, ցույց է տալիս, գյուղապետը հաջորդ օրը կանչում է իրենց, ասում է` ախպեր ջան, դու վարկ ունես չէ՞, այդ տեղեկանքը փակելու համար ես եմ չէ՞ թուղթ տալու, էտ ո՞ւր ես գնացել Լևոնի միտինգին»:

Կա նաև մեկ այլ բան, պատգամավորի փոխանցմամբ, որ հանդիպումներին եկած մարդիկ են պատմել. «Մեզ ասում են, որ մարդիկ կան, ովքեր ասում են, որ չեն գալիս միտինգներին, որովհետև եթե իրենց փող բաժանողները տեսնեն, որ ձեր հանդիպմանը եկել են, 20 հազար դրամից զրկվելու են: Այսինքն` ստացվում է, որ հենց լրագրողները նկարահանում են, ժողովրդի մի մասը փախչում է, աբսուրդ բան»,-եզրափակեց Արամ Մանուկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ