19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երկու ծայրահեղություն. Հրապարակ

Մենք ծայրահեղությունների ազգ ենք։ Կարող ենք ի սրտե սգալ մեկի մաhը, ափսոսանքի ու ցավի խոսքեր ասել, մեծարել ու աստվածացնել՝ անգամ առանց ճանաչելու, և կարող ենք հայհոյել ու անարգանքի սյունին գամել, ցանկանալ մեկ այլ անձի մահը, որին կրկին չենք ճանաչում։

Երբեմն չորրորդ դասարանի կրթությամբ մեր տաքսիստները կարող են ավելի գրագետ ու պատրաստված լինել, տնտեսությունից ավելի շատ բան հասկանալ, քան գիտությունների դոկտորները։ Մեկ կտեսնես՝ մարդն իր կյանքը չի խնայում ուրիշի համար, մեկ էլ տեսար՝ մի քանի թափթփուկ, կողքին մարդ են մորթում, վախենում է մոտենալ, տարրական դիտողություն անել, հանցագործի ձեռքը բռնել։

Իսկ սիրո ու հարգանքի հարցերում ընդհանրապես անհասկանալի է մեր պահվածքը։ Ոչնչով աչքի չընկած մի դերասան, բեմից ամբողջ կյանքում իշխանությանը քծնող մի պնակալեզ կարող է սիրվել ու մեծարվել որպես ազգի ընտրյալ, ծափերով ընդունվել, նրա ներկայացումներին կարող է անշլագ լինել ամիսներ շարունակ, իսկ մի իրական մտավորական, բարձրակարգ երաժիշտ կարող է դատարկ դահլիճներում հանդես գալ և օրվա հացի խնդիր ունենալ։

Ասենք որեւէ բացատրություն ունի այն ցնծությունը, որ մարդիկ տածում են վարչապետ Կարեն Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին տեսնելիս, անարգելու անհագուրդ մոլուցքը, որ այս օրերին համացանցի ակտիվիստները կիրառում են Արփինե Հովհաննիսյանի` վարչապետի թիմի մյուս անդամի հանդեպ:

Մեր Երեւանի մի հատվածում բղավում են Սերժիկ հեռացիր, մյուս հատվածում մինչեւ գոտկատեղը խոնարհվում են նրան տեսնելիս:

Ինչպե՞ս «մոտեցնել» այս երկու ծայրահեղությունները միմյանց՝ այնպես անել, որ պայքարողները չանցնեն թույլատրելիի սահմանները, իսկ քծնողները քծնանքը վերածեն հարգանքի ու կոռեկտ սիրո։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ