26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սկանդալային անցյալ. Հայկական Ժամանակ

Հաց բերող Արթուր Սարգսյանին փետրվարի 9-ին երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների մասին հայտարարագիրը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարեց փետրվարի 10-ին՝ իրեն կալանավորելու մասին դատավոր Արթուր Մկրտչյանի կայացրած որոշումից մեկ օր անց: Դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանի միջնորդությունը՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու մասին:

Ըստ հայտարարագրի, Արթուր Մկրտչյանը նախորդ տարի ունեցել է ընդամենը 1 միլիոն 500 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 1 միլիոն 650 հազար դրամ: Նախորդ տարի նա եկամուտ է ստացել աշխատավարձից եւ կենսաթոշակից: Աշխատավարձը կազմել է 7.4 միլիոն դրամ, իսկ կենսաթոշակը՝ 5.5 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ, նա 13 միլիոն դրամ եկամուտ է ստացել: Դատավորի կինը՝ Իրինա Հակոբյանը, նույնպես հայտարարագրի համաձայն՝ համեստ դրամական միջոցներ ունի: Նախորդ տարի նա ունեցել է ընդամենը 450 հազար դրամ, իսկ եկամուտը, որը գոյացել է աշխատավարձից եւ կենսաթոշակից, կազմել է 600 հազար դրամ: Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորն ու իր կինը էթիկայի հանձնաժողով չեն ներկայացրել իրենց ունեցվածքի (անշարժ կամ շարժական գույք, բաժնեմաս, փոխառություն եւ այլն) մասին որեւէ փաստաթուղթ՝ օգտվելով այս ոլորտը կարգավորող օրենսդրական բացերից: Մեզ հաջողվեց պարզել, որ Արթուր Մկրտչյանը հաշվառված է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի բնակարաններից մեկում, իսկ Իրինա Հակոբյանը՝ Երեւանի Մոսկովյան փողոցում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարակից շենքում:

Արթուր Մկրտչյանի քննած աղմկոտ գործերը ժամանակին առանձնացրել էր «Հելսինկյան ասոցիացիան»:

Եւ այսպես՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը տարիներ առաջ քննել է Կոմիտասի պողոտայում Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված գործը: Սկզբում սպանության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդուն` Արսեն Ահարոնյանին, և այդ մեղադրանքով էլ քրեական գործն ուղարկվել էր դատարան, սակայն դատաքննության ավարտին պարզվեց, որ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու արարքը վերաորակվեց, իսկ սպանություն կատարելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտվեց Վռամ Բաղդասարյանը

Մի գործով դատաքննության ընթացքում քաղաքացի Արմեն Մարտիրոսյանը ինքնասպանության փորձ էր կատարել՝ վնասելով ձեռքն ու որովայնը: Նա իր բողոքն է արտահայտել դատարանի կողմնակալ վերաբերմունքի և խոշտանգումների մասին հայտարարությունը դատարանի կողմից անտեսելու պատճառով:

2011 թվականի փետրվարի 23-ին ձերբակալվել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, ով աշխատում էր Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնում: Համաձայն մեղադրանքի, Փոստանջյանը, հանդիսանալով հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ.Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Գործը քննել է Արթուր Մկրտչյանը: Տիգրան Փոստանջյանը համաներմամբ ազատ արձակվեց՝ ընդունելով առաջադրված մեղադրանքը, քանի որ չէր ցանկանում ազատազրկվել: Բազմաթիվ իրավապաշտպաններ այս գործը որակել են քաղաքական:

2012 թվականին «Հելսինկյան ասոցիացիան» դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով մուտքի արտոնագիր չտրամադրել մի շարք դատավորների, ովքեր աչքի են ընկել օրինախախտումներով ու կամայական որոշումներով: Արթուր Մկրտչյանն ընդգրկվել էր այդ դատավորների ցանկում:

Նույն դատավորը նաեւ մեղադրական դատավճիռ է կայացրել «Armenian Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ, որը մասնակցել էր Կոմիտասի պողոտայում ապօրինի կառուցապատման դեմ բողոքի ակցիաներին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ