20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բարեգործություն` Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան կապակցությամբ

Այսօր Մեծ Բրիտանիայի եւ հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Քեթի Լիչն այցելեց Երանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ: Այս մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակում՝ ներառելով Բրիտանական ֆոնդեր:

Բրիտանիայի նորածին թագաժառանգի ծննդյան կապակցությամբ դեսպանը մանկապարտեզին նվիրեց խաղալիքներ, որոնք կօգնեն երեխաներին առավել հետաքրքիր անցկացնել առօրյան: Երեխաները դեսպանին ընդունեցին երգ ու պարով, խնդրեցին թագաժառանգին եւ թագավորական ընտանիքին փոխանցել իրենց բարեմաղթանքները: Դեսպան Քեթի Լիչը նշեց, որ ոգեւորված է տեսնել թե ինչպես են բոլորը կիսում Բրիտանացիների հետ թագաժառանգի ծննդյան ուրախությունը: Նա հավելեց որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց որդու ծննդյան կապակցությամբ որոշել են խուսափել հասարակությունից նվերներ ընդունելուց: Նրանք կարծում են, որ հանրության մեծահոգությունը պետք է ուղղված լինի առավել կարիքի մեջ գտնվող մարդկանց: Ուստի այն անձինք ովքեր կցանկանան նվեր անել նորածին արքայազնին լավ կլինի, որ դա տրամադրեն իրենց երկրում ապրող անապահով որեւէ երեխայի:

Այդ կապակցությամբ Երեւանում Բրիտանական դեսպանատունը տեղադրել է նվերների տուփ: Նորածին թագաժառանգի անունով ստացված ցանկացած նվեր կհավաքվի այստեղ եւ կտրամադրվի Հայաստանում ապրող որեւէ անապահով ընտանիքի երեխայի:

Երեւանում Բրիտանական դեսպանատունը այսքանով չի սահմանափակում Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան հետ կապված միջոցառումները: Շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին դեսպանատան “մունետիկները” տեղեկատվական դրոշակների միջոցով թագաժառանգի ծննդյան լուրը կտարածեն Երեւանի այգիներում ու հանրային վայրերում:

 

Պատասխանատու Լիլիթ Քալանթարյան`

Բրիտանական դեսպանատան հաղորդակցության հարցերով ղեկավար

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ