24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արթուրը պետք է հուղարկավորվի Եռաբլուր պանթեոնում.քաղաքացիները պահանջում են

«Երազում Արթուրին եմ տեսել: Նրա ուզածն էր եղել՝ 100 հազարավոր մարդիկ էին հավաքվել ու նա նստած նայում էր: Արթուրը զոհվեց, ինչպես կզոհվեր իսկական հերոսը: Մեր հերոսին թշնամիները սպանեցին: Արթուրը մեր բոլորի մեջ է: Նրան մի դիտարկեք որպես սովորական մարդ: Արթուրը համախմբան խորհրդանիշ էր»,-այսօր՝ մարտի 17-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային միացյալ նախաձեռնության նախագահ Շահեն Հարությունյանը:

Շահեն Հարությունյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիների անունից պահանջ-նամակ է պատրաստվել, որը կփոխանցվի Կառավարությանը:

«Պետք է մտածենք , թե մեր գործողությունները ոնց պետք է շարադրենք: Արթուրը պետք է հուղարկավորվի Եռաբլուր պանթեոնում: Պետք է պատասխանատվության  ենթարկվեն բոլոր այն անձինք , ովքեր կապված են Արթուրի սպանության հետ: Մեր երրորդ և գլխավոր պահանջը պետք է լինի՝ Հայաստանի իշխանության հեռացումը»,-եզրափակեց Շահեն Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ