25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերադարձրեց տրորված արժանապատվությունը. Խաչիկ Մանուկյանը պահանջում է /տեսանյութ/

Այսօր՝ մարտի 17-ին Երևանի Ավ.Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի «Եթերային ապարանք» և «Փոքրիկ զորավար» գրքերի շնորհանդեսը:

Բանաստեղծը, սակայն տխուր էր: Իր խոսքում նա նշեց, որ չի կարող ուրախ լինել, քանի որ երեկ մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը:

Ցերեկույթը բացվեց Հաց բերողին նվիրված երգով, որի խոսքերի հեղինակը Խաչիկ Մանուկյանն է, իսկ երաժշտությունը հեղինակ-կատարող Արմեն Մովսիսյանինը:

«Խաչիկ Մանուկյանը հայ պոեզիային վերադարձրեցիր տրորված արժանապատվությունը:Խաչիկ Մանուկյանը Գալիս է 20-րդ դարի արանքում զտված արժեքներից և զտված ակունքներից, որոնց խորքում երկու մեծ անուններ են՝ Տերյան և Չարենց»,-իր խոսքում նշեց գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:

Բանստեղծ Հովիկ Հովեյանը բանաստեղծին գնահատեց, որպես մեր ժամանակների ինքնատիպ կերտողներից մեկը:

«Հրդեհի նման բռնկուն են Խաչիկ Մանուկյանի տողերը»,-նկատում է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը և շարունակում.«Նա կարծես թե մարտահրավեր է նետում բիբլիական , կածես թե կարծրացած ընկալումներին»:

Գրքի հովանավորը՝ ազատամարտիկ, մշակութային գործիչ Գագիկ Հարությունյանը իր խոսքում նշեց, որ իր համար ժամանակը լցված է Խաչիկ Մանուկյան տեսակով.«Խաչիկը գնահատում է մեր լեզուն, ինքը տղայա՝ իր գործերում,ինքը որդի է իր գործերում, ինքը ծնող է իր գործերում, ինքը զինվոր է, ինքը սիրած է ու չար երեխա…»:

Բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կարինե Աշուղյանն էլ ասաց.«Այն բոլոր բանաստեղծությունները, որ պտտվում են իր արյան մեջ կամ դեռ գալու են , թող բոլորը դառնան գիրք ու դա մեր գրականության հարստությունն է ու մեր գանձարանն է հարստացնելու: Խաչիկը այն քիչ բանաստեղծներից է, որի միջով անցավ Հաց բերողի ցավը»:

Ինքը բանաստեղծը էլի մտքերով է, անգամ խոսելիս էլ մտորում է ու ցավում.«Դժվար է, երբ կորցնում ես մի մարդու, ում աչքիդ առաջ խոշտանգում են: Շատ կուզեյի , որ մեր կարոտների Հայաստանը ունենայինք ու այսօր չասեինք՝ Արթուր Սարգսյանի հիշատակի համար: Այս օրը սկսեցի իրենով ու ավարտում եմ իրենով»:

Մանրամասները՝ տեսանյութերում:

https://www.youtube.com/watch?v=hvQqsBgMbRY

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ