25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սաղիս կերեք հանգստացեք արա՛. ՀԽ անդամին դահլիճից կալանքի վերցրին

Հիմնադիր խորհրդարանի անդամ, ապօրինի զենք պահելու մեջ  մեղադրվող Արմեն Միքայելյանն այսօր մեղավոր է  ճանաչվել եւ  դատապարտվել  մեկ  տարվա ազատազրկման։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը որոշել է փոխել նաեւ  Արմեն Միքայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը ու նրան կալանքի վերցնել դատական նիստերի դահլիճից։

Արմեն Միքայելյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքում գրառել է.

«Հայաստանի արդարադատությունը մահացել է…
Հիմնադիր խորհրդարանի անդամ, ապօրինի զենք պահելու համար մեղադրվող Արմեն Միքայելյանն այսօր մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 1 տարի ժամկետով ազատազրկման։ Ավելին դատավոր Ռ.Պապոհանը որոշեց փոփոխել նաև Արմեն Միքայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը ու նրան կալանքի վերցնել դատական նիսերի դահլիճում։
Կեցցե՛ն զենք դնող-գտնողները, գործը սարքողները, դատողներն ու կալանավորները…
Սաղիս կերեք հանգստացեք արա՛»

Նշենք, որ ըստ ոստիկանության`  Արմեն Միքայելյանի մոտից  խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված  7   փամփուշտով։ Հիմնադիր խորհրդարանի անդամի պնդմամբ՝   զենքը եղել է մեքենայում, որով իրեն բերման են ենթարկել  հուլիսի 26-ին՝ Խորենացի փողոցում կազմակերպված հավաքից հետո։ Արմեն Միքայելյանը դատարանում ցուցմունք էր տվել եւ նշել, որ զենքը եղել է մեքենայում, որով իրեն բերման են ենթարկել  հուլիսի 26-ին՝ Խորենացի փողոցում կազմակերպված հավաքից հետո։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ