19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի դեմքով արվի` որպես գույք պետության դիմաց

”Աննախադեպ քաղաքացիական գործնականություն է դրսևորվում փոխադրամիջոցների սակագնի փոփոխման հետ կապված: Ես դա դրական երևույթ եմ համարում և որևէ մեկը չի կարող դրական չհամարել”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը` խոսելով տրանսպորտի թանկացման դեմ արվող ակցիաներից:

  Հայրիկյանը նշեց, որ մինչև գազի գնի բարձրանալը կառավարությունը պիտի համարժեք քայլեր մշակած լիներ` հասկանալու համար, թե նման դեպքերում ինչ պիտի անի: ”Կառավարությունը նրա համար է, որ մի հինգ տարի առաջ իմանա` ինչ կարող է սպառնալ իր ժողովրդին և ինչ կարող է անել դրա դեմ: Մոսկվան գինը բարձրացրեց, իրենք գին են բարձրացնում, դա՞ է ձեր քայլը, այդպես դպրոցականն էլ կարող է երկիր ղեկավարել”,-ասաց նա:

Հայրիկյանը մեր իշխանություններին անվանեց ռուսների ”տղամարդ հարճ” և նշեց, որ չպետք է վախենալ ռուսական իմպերալիզմից: ”Նրանց նպատակն է, որ Հայաստանը չպիտի ունենա երեք միլիոն բնակչություն, որ ռուսական շվարշը դուրս չգա այստեղից:

Ամեն մեկիդ երեխային սպանելու համար հինգ հարյուր դոլարի զենք տվեց մեր բարեկամը, ի՞նչի եք դարձել փաստաբան, ի՞նչի եք լռում”,-նկատեց նա: Հայրիկյանի խոսքով` այս թանկացումները կարող են իշխանության հերթական խաղերը լինել: ”Իշխանությունները կարող են խաղեր տալ, 120 դրամ սարքելու համար 150 դրամ են բարձրացնում, հետո ասում` մեր ժողովրդին շատ ենք սիրում ու այդքան ենք բարձրացնում”,-նշեց նա: 

Հարցին, թե ինչ լուծումներ է առաջարկում, պատասխանեց, որ ինքը վաղուց է լուծումներ առաջարկել իր նախընտրական ծրագրի մեջ: ”Լուծումներ պետք է տալ… ռուսական իմպերալիզմի կրակոցը կարող է արվել ձեր դեմքով, կարող է Ռոբերտ Քոչարյանի դեմքով արվել ”Գույք պարտքի դիմաց”, կարող է գազի հերթական թանկացումը Հայաստանի գույքի մի մասը Ռուսաաստանին տալու ձևով արվի, ”Հայրենակիցներ” ծրագրով”,-այս խոսքերով եզրափակեց Հայրիկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ