25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ հանդիսատեսն ինձ ջերմ ընդունեց․ Կլայդերմանը Հայաստանում է

Հայաստանում է ֆրանսիացի հայտնի դաշնակահար Ռիշար Կլայդերմանը, ով վաղը՝ մարտի 18-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայանա համերգային ծրագրով։

Դաշնակահարն այսօր հանդիպել է լրագրողներին եւ ասել, որ այս համերգին, ի տարբերություն նախորտ տարի Երեւանում տեղի ունեցած համերգի, նոր ստեղծագործություններ կհնչեն։

«Սա իմ երկրորդ այցն է Հայաստան, և չափազանց ոգևորված եմ համերգային ծրագրի կապակցությամբ: Հուսամ, համերգը լավ կանցնի և բոլորիդ դուր կգա: Ներկայացնելու եմ նոր ստեղծագործություններ, և այս ծրագիրը տարբերվելու է նախորդից»,- ասել է նա։

Դաշնակահարը խոստացել է կանանց միամսյակի կապակցությամբ համերգի ժամանակ մի շարք ռոմանտիկ գործեր նվիրել կանանց ու կատարել նաև երաժշտություն հայտնի ֆիլմերից:

«Նախորդ համերգիս ժամանակ հայ հանդիսատեսն ինձ շատ ջերմ ընդունեց, նաեւ ճանաչեցի շատ տաղանդավոր հայ երաժիշտների: Նման մթնոլորտն ինձ ոգեշնչում է»,- ասել է Կլայդերմանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ