25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չկա մի ուժ, որ հիսուն պլյուս մեկ ձայն հավաքի.սոցիոլոգ/տեսանյութ/

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր՝մարտի 17-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ իրենց հարցումների համաձայն՝ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններով հետաքրքրվողների թիվն աճել է, բայց նրանցից շատերը հասկացել են նաև, որ պետք չէ տարվել հույզերով, քանի որ  դրանք անիրական են:

 Ադիբեկյանի փոխանցմամբ ՝ հարցումները ցույց են տալիս, որ չկա այնպիսի մի ուժ, որը լիարժեք հաղթող լինի.

«Չկա մի ուժ, որ հիսուն պլյուս մեկ ձայն հավաքի»,- ասաց նա:

Սոցիոլոգի խոսքով՝ շատ են նաև այնպիսի քաղաքացիները, ովքեր անհատներին գիտեն, բայց չգիտեն՝ որ քաղաքական ուժն է ներկայացնում նա: «Օրինակ՝ շատերը գիտեն, ասենք, Արթուր Բաղդասարյանին, բայց չգիտեն, որ նա վերածնված «Հայկական վերածնունդ»-ից է»,- ասաց Ադիբեկյանը:

Ի դեպ, ներկայացնելով հարցման՝ քաղաքական ուժերի ձայների նախնական բաշխման մասը՝ Ադիբեկյանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքն իր ձայներով գերազանցում է ՀՀԿ-ին: «1.5-2 տոկոսով գերազանցում է ՀՀԿ-ին: Եթե Ծառուկյանը մի քանի վրիպում թույլ չտար, ավելի շատ տոկոս կունենար, բայց երևի իր թիմում չկա մեկը, ով կարող է ասել նրան այդ մասին»,- ասաց Ադիբեկյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ավելի շատ ձայներ հավաքում է Երևանում, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ մարզերում:

«Մի բան է քարոզել անվտանգություն և խաղաղություն, մեկ այլ բան է քարոզել խաղողություն և բարգավաճում»,- ասաց նա:

Ադիբեկյանը նաև նշեց, որ ներկա փուլում ընտրություններին հնարավոր մասնակիցների թիվը կազմում է 61.5 տոկոս, իսկ ակտիվ մասնակիցների թիվը՝ 92 տոկոս: Սոցիոլոգի տվյալներով՝ ընտրություններին մասնակից ուժերին տրվող ձայների բաշխավածությունն այսպիսին է. «Ծառուկյան» դաշինքի օգտին մարզերում կքվեարկեն ընտրողների 37 տոկոսը, ՀՀԿ-ի օգտին՝ 33 տոկոսը, «ՕՐՕ»-ի օգտին 5-6 տոկոսը, «Ելք»-ի՝ 5-6 տոկոսը, ՀՅԴ-ի օգտին 5 տոկոսը, ՀՎԿ-ի՝ 5-6 տոկոսը, «Ազատ դեմոկրատներ»-ի օգտին 3-4 տոկոսը, ՀԱԿ|ԱԺԿ-ի օգտին 3-4, Կոմկուսի՝ 2-3 տոկոսը: Երևանում ՀՀԿ-ի օգտին քվեարկողների թիվը կհասնի 37 տոկոս, իսկ «Ծառուկյան» դաշինքի օգտին՝34.5 տոկոս:

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ