19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Սառը ցնցուղ” կլինի՞. գծատերը թվեր է ներկայացնում

Henaran.am-ին հաջողվեց մայրաքաղաքի երթուղիներից մեկի գծատիրոջից ճշտել` մասնավորապես ինչ հաշվարկի արդյունքում է տեղի ունեցել հասարակական տրանսպորտի թանկացումը մայրաքաղաքում: Ներկայացնում ենք թվերն առանց մեկնաբանության:

Այսպես, 2008 թվականին դիզվառելիքի մեկ լիտրի արժեքը 380 դրամ էր, այս պահին 470 դրամ է: Մեկ լիտր լուղը չորս տարի առաջ 1350 դրամ էր, հիմա` 1900-ից 2000 դրամ, մեկ խորանարդ մետր գազն արժեր 160 դրամ` ներկայիս 220 դրամի դիմաց: 

Մեր զրուցակիցը առայժմ չցանկացավ ներկայանալ` “շահարկումների տեղիք չտալու համար”: Փոխարենը խոստացավ առաջիկայում նոր թվեր ներկայացնել, որոնք “սառը ցնցուղ” կլինեն “մեծ-մեծ խոսացողների” գլխին: 

Հիշեցնենք, հուլիսի 20-ից Երեւանում հասարակական տրանսպորտի համար նոր սակագներ են սահմանվել` երթուղային ուղեւարփոխադրումների համար 150, տրոլեյբուսների` 100 դրամ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ