25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հաց բերողի ուղերձը

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը ճնշված է Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան պատճառով: «Երեկ գիշերը` լուրը ստանալուց ժամեր հետո, սկսեցի գիտակցել, որ ես սրա հետ ապրելու եմ մինչև կյանքիս վերջ: Ես չեմ ճանաչել նրան, բայց լսել, եմ , թե նա պատմում է, թե ինչպես է դա տեղի ունեցել: Նա ասում էր, որ երբ իմացել է, որ պիտի հաց տարվի, մտածել է, որ ինչու ոչ ես: Ես էլ մտածում եմ` ինչու չմտածեցի, որ ինչու ոչ ես»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տ. Հեքեքյանը:

«Սա բեռ է, հանկարծ հասկանում ես, որ մի հասարակության մեջ ես ապրում, որտեղ ամեն ինչ գլխիվայր շրջված է: Սա ուղղակի ամենաամոթալի իրողություններից մեկն էր, որ տեղի ուենցավ նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Հասարակությունը պատշաճ չկանգնեց նրա կողքին, հասարակությունն անտարբեր չէ, բայց տարօրինակ ձևով է արձագանքում, բոլորը ֆեյսբուքյան էջերում գրում են իրենց բողոքը, բայց սա նման է, որ պատի հետևից քար գցես կռիվ անողների կողմը»,-հավելեց նա:

Տ. Հեքեքյանը շեշտեց, որ հիմա երբ այս անձը խաչվեց հանուն գաղափարի, բոլորը ներողություններ են խնդրում, կանգնում իր կողքին:

«Սա ուղերձ էր, այս տղան, ինձ թվում է, գիտակցաբար գնաց այս քայլին: Սա ցույց տվեց հասարակության յուչաքանչյոր անձի, որ չպետք է վախենալ, պետք է համարձակ լինել»,-շեշտեց նա: Ըստ բանախոսի` մինչև հիմա ոչ ոք չի հասկանում նաև, թե ինչու է անազատության մեջ գտնվում Գևորգ Սաֆարյանը:

«Ես ամաչում եմ, որ ես ապրում եմ, իսկ ինքը ճաղերի հետևում է, այսինքն կարող են վաղը գալ, իմ վզից բռնել, տանել, դատել, սրանք կարող էին վաղվա մեր պայծառ օրը լինել, բայց չգիտես` ինչու ճաղերի հետևում են»,-եզրափակեց Տիգրան Հեքեքյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ