19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուղղակի նրան թույլատրեցին տանը մահանալ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով` այլևս վստահություն էլ չկա, թե որն է արդարադատությունը: «Մեր ընդհանուր հանրային գիտելիքի մասը դարձավ այն, որ խափանման միջոց, անազատություն, նման բաները հայտնի մականունավորների որդիներին չեն սպառնում: Ինչ վերաբերում է հենց Հաց բերողին` Արթուր Սարգսյանին, ապա նախևառաջ նկատենք, որ նա հասարակության համար վտանգ չներկայացնող գործողություն էր արել, նաև արդարադատությունից չխուսափելով կասկածի առիթ չտալով` թվում էր, թե սա այն դեպքն է, երբ իշխանությունը կարող էր վստահել մարդուն: Դա տեղի չունեցավ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետը: 

Նա հիշեցրեց, որ հացադուլի արդեն 2-րդ շաբաթում փաստաբաններն ասում էին, որ Արթուր Սարգսյանի վիճակը շատ վատ էր, և կարծես թե, մենք ականատես էինք լինում հոգեվարքի, իսկ երբ նրան բաց թողեցին, ուղղակի նման կերպ թույլատրեցին նրան տանը մահանալ: «Ես վստահ եմ, որ Արթուր Սարգսյանի հարցում գործ ունենք մի երևույթի հետ, որ հանգիստ կարող ենք ասել, որ արդարադատությունը բարոյականության հետ կապ չուներ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ