29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Այդ հայտնի դեմքերից հոգնել են»

RA Government presented its program to the RA NA

«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը խորհրդարանական ընտրություններից առաջ արված սոցհարցումներին առանձնապես ուշադրություն չի դարձնում:  «ВЦИОМ» ընկերության հարցումների համաձայն՝ «Ելք» դաշինքին վստահում է ընդամենը 3 տոկոս:

«Այնտեղ 30 տոկոս չպատասխանած խումբ կա, իսկ դա միշտ որպես կանոն լինում է ընդդիմության ձայնը: Այսօր ռեալ ընդդիմադիր ուժ է «Ելք»-ը, որովհետև մյուս բոլոր ուժերն այս կամ այն չափով եղել են իշխանություն»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վիկտոր Ենգիբարյանը նաև «Ելք»-ի ռեյտինգային թեկնածուներից է՝ առաջադրված Արաբկիր-Աջափնյակ ընտրատարածքում: Դիտարկմանը, որ ի տարբերություն այլ ուժերի` «Ելք»-ի ռեյտինգային թեկնածուները հանրությանն այնքան էլ հայտնի չեն, Ենգիբարյանն արձագանքեց.

«Մենք ընտրել ենք արշավի շատ հետաքրքիր տարբերակ՝ բակից բակ, տնից տուն, հանդիպում ենք, խոսում մարդկանց հետ: Հայտնի լինելը մի բան է, սակայն կարևոր է, թե ինչ ձև ես հայտնի: Մենք երիտասարդական սերնդափոխության ուժ ենք ու տեղերում հայտնի մարդկանց խնդիր ունենք, սակայն մարդիկ նաև այդ հայտնի դեմքերից հոգնել են»:

Ըստ նրա՝ իր ընտրատարածքում քաղաքական մրցակցություն չկա, կա մրցակցություն քաղաքական ուժերի և փողի միջև: «Մրցակցությունը թե՛ ՀՀԿ-ի ներսում, թե՛ մյուս ուժերի հետ իրենք պատկերացնում են փողի միջոցով, նրանց ունեցածն ու առաջարկը փողն է»:

Ինչ վերաբերում է  տեսակետին, թե այն, որ Վանաձորում պոկեցին «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի նախընտրական պաստառները, հենց «Ելք»-ի գործողություններն են՝ նպատակ ունենալով ուշադրություն գրավել՝ արհեստական լարվածություն ստեղծելով, ապա Վ. Ենգիբարյանը շեշտեց.

«Բացառվում է, իմ անձնական պաստառներն էլ են պոկել, ճիշտ է` ես չեմ բարձրաձայնել, բայց նաև ասեմ, որ փակցնելուց այլ բան չէի էլ սպասում: Այս խնդիրը կա Հայաստանում, որ մեկը փակցնում է, իսկ մյուսը գնում, պոկում ու իրենցն է փակցնում: Բայց ես չէի ասի, որ սա հենց «Ելք»-ի նկատմամբ դրսևորում է, սա ընդհանուր կուլտուրայի խնդիր է, որ իրենց աշխատողներին չեն բացատրում, որ չի կարելի նման մեթոդներով շարժվել»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ