24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արթուր Սարգսյանը քաղաքական համակարգի զոհն է. Է. Մարուքյան

«Քանի որ Արթուր Սարգսյանի վիճակն օրհասական էր, որևէ մեկը չէր կարող ասել, որ նա չէր մահանա: Բժիշկները ևս փաստում էին, որ նա հիվանդությունների փունջ ունի, իսկ հացադուլը նրա դիմադրողականությունը միայն ավելի է թուլացնում: Բեխտերևի հիվանդությունն այն հիվանդությունն է, որն անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում է: Արթուր Սարգսյանը քաղաքական համակարգի զոհն է, զոհն է այն բանի, որ Հայաստանում մարդը և նրա իրավունքներն արժեք չեն ներկայացնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց.« Հաց բերողի հետ կապված յուրաքանչյուր մանրամասն ճշտվել է ամենաբարձր մակարդակով: Նա շեշտեց, որ գլխավոր դատախազի, դատավորի և իրավապահ մյուս մարմինների գործունեությունը պետք է մանրամասն ուսումնասիրվի՝ պարզելու, թե որքանով են նրանք կաշկանդված եղել իրենց գործողություններում, կամ որքանով են ուղղորդվել Բաղրամյան 26-ից»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ