25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարկավոր է 4 բանից վախենալ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԵՐԶՆԿԱՑԻ
(ՊԼՈՒԶ) 13-ՐԴ ԴԱՐ

Չորս բան կա, որ մարդուն հեռու է պահում մեղքերից և գլուխն է ամեն տեսակ բարիքի:

1. Թող մարդը իր մեղքերը բոլորովին չմոռանա և ուրիշների մեղքերի համար բոլորովին չհոգա, և ինչ էլ որ անի, թող իր մոտ Աստծուն տեսնի ու մահվան օրն իր մտքում պահի:

2. Ով իր մեղքերը չի մոռանում, խոնարհ է մնում և ուրիշների մեղքերը չի քննում, Աստված չի հիշում նրա մեղքերը:

3. Ով Աստծուն տեսնում է իր մոտ, բոլորովին մեղք չի գործում:

4. Ով մահվան մասին է մտածում, նա այս կյանքի համար շատ հոգ չի անում:

ա. Հարկավոր է չորս բաներից վախենալ և մեղք չգործել.

բ. Մեկ այն օրից, երբ հոգևարք է լինում.
գ. Երբ Աստծու առջև են տանում և գործերի պատասխանն են պահանջում.
դ. Մեկ էլ այն, ովքեր մեզանից առաջ են մեռել և գնացել ու տրտմում են մեր մեղքերի համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ