20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սա է Աստծո կամքը

Անդադար աղո՛թք արեք: Ամեն բանի մեջ գոհացե՛ք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսում: Հոգին մի՛ հանգցրեք: Ա Թեսաղոնիկեցիների 5.17-19

Սիրելինե՛ր, խորհուրդ կտամ, որ այսօր կարդաք ոչ միայն այս խոսքը, այլև Թեսաղոնիկեցիներին ուղղված ամբողջ գիրքը, որովհետև դա ձեզ շինություն կբերի: Մենք` որպես հոգևոր տաճարներ, կարիք ունենք նորոգվելու:

Գրված է. «Ամեն բանի մեջ գոհացե՛ք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ համար Քրիստոս Հիսուսում»:

Մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է ապրել Աստծո կամքի համաձայն: Չէ՞ որ մենք աղոթում ենք. «Թո՛ղ քո կամքը լինի…»: Ուրեմն, ինչ նեղություններ և դժվարություններ էլ ունենանք, որքան էլ վիրավորված լինենք, ամեն բանի մեջ պետք է գոհանանք Աստծուց, որովհետև դա է Աստծո կամքը մեզ համար: Գոհությունը պետք է դառնա մեր բնավորության գիծը:
Միգուցե մեր երկրում, ընտանիքում, աշխատավայրում կամ եկեղեցում շատ բաներ մեզ դուր չեն գալիս, բայց Աստված ասում է. «Ամեն բանի մեջ գոհացե՛ք», նաև ավելացնում. «Հոգին մի՛ հանգցրեք»:

Սուրբ Հոգին մեր մեջ է. երբ չենք աղոթում, Հոգին հանգցնում ենք: Եկեք լրջորեն մտածենք այսօրվա խոսքի մասին, անդադար աղոթենք, ամեն ինչի համար գոհանանք Աստծուց և Հոգին չհանգցնենք: Սրանք այն երեք բարձունքներն են, որոնց վրա պետք է կառուցենք մեր քրիստոնեական կյանքը: Ամե՛ն:

Շողեր Շախոյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ