16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հիմա բորենիները կսկսեն, ափսոս էր այս մարդը. ֆեյսբուքյան արձագանքներ

Facebook սոցիալական ցանցում քննարկում են ցավալի լուրը: Հիշեցնենք, որ այսօր մահացել է Հաց բերող Արթուր Սարգսյանը:

«Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մահացավ, քանի որ սոցցանցերում ստատուսներ գրելու, ուղիղ եթերներ մտնելու ու օդի մեջ արդարություն պահանջելու փոխարեն իր հնարավորության սահմանում փորձեց իր պատկերացրած արդարությունը վերականգնել՝ սովածին հաց տալով ու անօգնականին օգնելով:

Իսկ դուք հանգիստ վերցրեք ընտրակաշառքները, գնացեք ցույցերի, գնեք և վաճառեք մեկդ մյուսին: Հա, բայց վերջում չմոռանաք ՖԲ-ում արդարության ու ապօրինությունների մասին գրել:

Որ սենց նայում ես, մեզ էս էլա շատ«,-գրել է Աշոտ Ասատրյանը:

Իսկ Գրիգոր Բարսեղյանը գրել է.

«Հաց բերողի մահվան մեջ մեղավոր են առաջին հերթին իր դատապաշտպանները, ովքեր ավելի շատ զբաղված էին քաղաքական շոուներ կազմակերպելով ու Սասնա ծռերի շահեր պաշտպանելով, քան իրենց պաշտպանյալի հարցերը լուծելով։ Դրա համար էլ այդքան փնթի էին գործում։

Վստահ եմ, որ հիմա ողջ կուժն ու կուլան թափվելու է արդարադատության համակարգի, իշխանությունների ու այլ խաղացողների վրա, բայց դա արդար չէ ու ճիշտ էլ չէ, որովհետև Հաց բերողին երկրորդ անգամ կալանավորելը կապված էր խափանման միջոցի (ստորագրությամբ ազատ արձակվելը) պայմանների խախտմամբ, երբ երկու անգամ հարցաքննության կանչվելուց հետո փաստաբանները այնպես էին ամբողջը խառնել իրար, որ այդպես էլ ո՛չ իրենք էին ներկայացել, ո՛չ էլ իրենց պաշտպանյալը։

Հետո արդեն նոր կալանքն էր ու հացադուլը։ Դե մեկ էլ այդ ամենից բխող բարդացումները ու մահը։

Ափսոս էր այս մարդը։ Գուցե նրա արարքը ողջամտության ու նպատակահարմարության տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէր, բայց նա դա անում էր ի սրտե և առանց հետին մտքի»։

Էդգար Սասունցի Խաչատրյանն էլ գրել է.

«Հայաստանում եզակի արդար ու բարի մարդը մահացավ: Նրա անունը Արթուր Սարգսյան էր, հոգու վիճակը՝ Հաց բերող:

Հիմա բորենիները կսկսեն քաղաքական դիվիդենտներ հավաքելը, բայց հույս ունեմ՝ գոնե 3 օրից, գոնե երեք օր մարդկային կերպարանքը կպահեն բոլոր կողմերը»:

Հարություն Մնացականյանն էլ գրել է. «Հաց բերողը մահացավ, ափսոս էր շատ, ինձ թվում է՝ նա մեր պատմության մեջ կմնա որպես բարության, մարդասիրության և կարեկցող ընկերոջ սիմվոլ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ