16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր 15 կետերը անձամբ ես եմ գրել. Գագիկ Ծառուկյան (ֆոտո, տեսանյութ)

Գյումրեցիները «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հանդիպումից մեկ ժամ առաջ էին սպասում`  Թատերական հրապարակը լեփ-լեցուն էր, ու մինչ Ծառուկյանը հասավ բեմահարթակին` տևեց շուրջ 20 րոպե: Իչնպես տեղից փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, ամեն կողմից նրան կանգնեցնում էին, դիմում խնդրանքով կամ պարզապես օրհնում, փոխանցում հարյուրավոր նամակներ: Մարդկանց ոգևորությունն այնքան մեծ էր, որ Ծառուկյանը ստիպված էր երբեմն-երբեմն ընդհատել ելույթը, իսկ նրա ամեն բառ, ամեն խոստում ընդունվում էր ծափողջյուններով:

«Եթե հնարավորություն տաք, որ ընտրություններում ստանանք 50+1 ձայները, ապա համակարգ էլ կփոխենք, օրենք էլ կփոխենք, ներդրում էլ կանենք, աշխատատեղ էլ կստեղծենք: Մեր 15 կետերը անձամբ ես եմ գրել, ու առաջին իսկ ամսում բոլոր 15 կետերը կյանքի կկոչենք»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Նա հիշատակեց այն ծանր իրավիճակը, որում մարդիկ ապրում են այսօր` ամեն տնից 2-3 հոգի վարկի տակ են, Հայաստանի 650 հազար ընտանիքների երկու-երեք անդամները վարկառու են: «Համաշխարհային բանկից 0 տոկոսով բերվել են գումարներ, բայց ո՞վ է դրանցից օգտվել, ոչ մեկը: Դրա համար համապատասխան մարդիկ պետք է պատասխան տան, այդ գումարներն էլ ետ վերադարձվեն ու ուղղվեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ներդրումներին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, քանզի բարեգործությամբ երկիր չես պահի»,- հայտարարեց նա:17351266_1607016965993090_333129260_n

kj  17349166_1607016352659818_717682573_o

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ