20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Թող սովից սատկեն երեխաներդ». կառավարության մոտ /տեսանյութ/

Հաշմանդամ ազատամարտիկ Գագիկ Հարությունյանի 16 հոգանոց ընտանիքը սպառնում է կառավարության դիմաց նստացույց սկսել, եթե կառավարությունը չվերականգնի իր հասանելիք ֆինանսական աջակցությունը:

«Երեխեքիս նստացնելու եմ ստեղ ու էս ցրտին թող սառեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկը:

Նա  նշեց, որ մինչեւ հունվար 250 հազար դրամ աջակցություն են ստացել պաշտպանության նախարարությունից, սակայն հունվարից հետո դադարեցրել են վճարել գումարը:

«Նախկին նախարարը մեզ տրամադրում էր այդ գումարը, իսկ ներկա նախարարը՝ կտրեց: Հունվարի 28-ին դիմեցի, ասեցին՝ հարցը կլուծվի: Կարեն Կարապետյանին էլ եմ դիմել, Վիգեն Սարգսյանին էլ ու ոչ մի բան չեն անում: Երեք ամիս չեն տվել ու ես էլ 750 հազար դրամի պարտք եմ վերցրել խանութներից: Հիմա գնում եմ ու նորից պարտքով ուզում, ասում են՝ փողերը տուր ու նորից տար, թե չէ՝ թող սովից սատկեն երեխեքդ»,-պատմեց Գագիկ Հովհաննիսյանը:

Նշենք, որ Գագիկ Հովհաննիսյանի ընտանիքին Henaran.am-ը առիթ ունեցել է անդրադառնալու:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ