28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք է հստակ կատարենք` պահպանելով ժամանակացույցը

unnamed (11)

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ջրամատակարարման համակարգում նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Մալիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ սերտ համագործակցության համար և ավելացրել, որ պարբերաբար աշխատում են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ ներդրումային ծրագրերի իրականացման, մեր երկրի տարածաշրջանների ջրամակատարարման համակարգերի բարելավման և շարունակական ջրամակատակարարում ապահովելու նպատակով:

Կարեն Կարապետյանը կարևորել է ոլորտի զարգացումը և նշել. «Որպեսզի ոլորտում առաջընթաց ապահովվի, բիզնեսը կայանա, տնտեսությունը զարգանա՝ այն, ինչ պայմանագրում նշված է, պետք է հստակ կատարենք, պահպանելով ժամանակացույցը»: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բաց է յուրաքանչյուր հարց և խնդիր քննարկելու համար՝ ի նպաստ ջրամատակարարման որակի բարձրացման:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ