19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

« Գործընթացը չթողնել ինքնահոսի…»

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

 Նախագծում նշված է, որ Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 90%-ն օգտագործվում է 20 տարուց ավելի և անցել է ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները: 

 Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացման համար 2017 թվականի ՀՀ պետական բյուջեով գումարներ նախատեսված չեն, այդ պատճառով առաջարկվում է ծրագիրն իրականացնել «Հողօգտագործողներին 2017 թվականի գյուղա­տնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրի համար հատկացված միջոցների տնտեսման շրջանակներում:

Վարչապետ Կարեն Կարապետյանն նկատեց.«Գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է ստեղծել մաքսիմալ ժամանակակից պայմաններ գյուղատնտեսության զարգացման համար: Մենք պետք է հստակ հասկանանք և իմանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների, գյուղմեխանիզացիայի և այլ խնդիրներ չլուծենք, մենք այնտեղ ռեալ դրական արդյունքներ չենք ունենալու: Հստակ հասկանում ենք, թե ոնց ենք անում և երկրորդը` 2,2 միլիարդով չենք սահմանափակվում, եթե լիզինգի հնարավոր գումարների չափաքանը քիչ լինի` ցանկացողները շատ լինեն, մենք անպայման դրան ռեսուրս կգտնենք»:

Վարչապետը Գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ուշադիր լինել և գործընթացը չթողնել ինքնահոսի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ